Դիտել բոլոր նորությունները

Նորություններ


1 2 3 4

  50 մասնագիտական դասընթացներ All4R&D նախագծի շրջանակներում
   
  Ուրախ ենք տեղեկացնել, որ All4R&D նախագծի շրջանակներում մշակվել է 50 մասնագիտական դասընթացներ։

Դասըթացները մշակվել են հաշվի առնելով աւսանողների և մասնագետների պահանջները, ինչպես նաև ինդուստրիայի միտումները։ Դասընթացները ստեղծվել և առաջարկվել են վեց երկրների(Հայաստան, Բասնիա և Հերցեգովինա, Հյուսիսային Մակեդոնիա Գերմանիա, Ֆինլանդիա և Ավստրիա)  ակադեմիկ և բիզնես կազմակերպությունների համատեղ ջանքերով։ Առաջին կանչի ընթացքում  առաջարկվում է 25 առարկաներ 6 ուղություններով, որոնք անվճար են։ Բոլոր դասընթացները անց են կացվելու անգլերեն լեզվով և դասավանդվելու են նորարարական ուսումնական եղանակներով։

Լրացուցիչ տեղեկություններ դասընթացների մասին կարելի է գտնել հետևյալ հղումով։
More information about the organizations can be found here.
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSd72yjJQlR_wO-ByR9IsR_bDSXaYB0EIE3d03lvYViTfooq9w/viewform?gxids=7757

  NI4OS- Europe ազգային «Բաց Գիտություն» կարողությունների զարգացման երկրորդ դասընթացի գրանցումը բաց է Հայաստանի գիտակրթական համայնքի համար
   
  ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը Եվրոմիության կողմից ֆինանսավորվող NI4OS նախագծի հետ համատեղ ս․թ․ դեկտեմբերի 18-ին կազմակերպում է երկրորդ առցանց աշխատանքային գիտաժողովը` նվիրված «Բաց գիտությանը» և «Բաց հետազոտական տվյալներին»: Գիտաժողովի նպատակն է ներկայացնել վերոնշյալ թեմաները գիտակրթական համայնքին:

Միջոցառումը նախատեսված է էլեկտրոնային ենթակառուցվածքների փորձագետների, տվյալների պահպանման կառավարման, գրադարանների, գիտական և հետազոտական համայնքների ներկայացուցիչների համար։

Մանրամասներին ծանոթանալու, ինչպես նաև գրանցվելու համար կարող եք այցելել https://events.ni4os.eu/event/15/ հղումով։

  NI4OS- Europe ազգային «Բաց Գիտություն» կարողությունների զարգացման դասընթացի գրանցումը բաց է Հայաստանի գիտակրթական համայնքի համար
   
  ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը Եվրոմիության կողմից ֆինանսավորվող NI4OS նախագծի հետ համատեղ ս․թ․ սեպտեմբերի 28-ին կազմակերպում է առցանց աշխատանքային գիտաժողով` նվիրված հայաստանյան OpenAIRE հանգույցին: Գիտաժողովի նպատակն է ներկայացնել և քննարկել բաց գիտության ընդհանոր դրույթները գիտակրթական համայնքի համար, ներկայացնել OpenAire հանգույցի հնարավորությունները և քննարկել Հայաստանում բաց գիտության զարգացմանը նպաստող քայլերը:

Նախատեսվում է զեկուցումներ նվիրված բաց գիտությանը OpenAire հանգույցին և Եվրոպական բաց գիտության ամպին (European Open Science Cloud):

Միջոցառումը հետաքրքրություն կներկայացնի բուհերի, գիտական կազմակերպությունների, ինչպես նաև գրադարանների և հայաստանյան հրատարակիչների ներկայացուցիչների համար։

Մանրամասների ծանոթանալու, ինչպես նաև գրանցվելու համար կարող եք այցելել https://events.ni4os.eu/event/14/ հասցեով։


  Հանդիպում և քննարկում՝ էրազմուս+ All4R&D նախագծի շրջանակում
   
  Հանդիպման մասին կարող եք կարդալ այստեղ։

  ARMDOCT ծրագրի մեկնարկը տրվեց Երևանում
   
  «Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան», ARMDOCT, ծրագրին իր մասնակցությունը կբերի նաև ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը՝ կարևորելով դոկտորական կրթությունը Հայաստանում Զալցբուրգի սկզբունքներին համահունչ բարեփոխումը և գիտության ու արդյունաբերության սերտ համագործակցության զարգացումը։

Փետրվարի 4-5-ին կայացած ծրագրի մեկնարկային հանդիպմանը մասնակցեցին նաև ԻԱՊԻ-ի աշխատակիցները, որտեղ մանրամասն ներկայացվեց ծրագիրը և նախանշվեց մոտակա պլանը։Հանդիպմանը ներկա էին ինչպես տեղական բուհերի, ԿԳՍՄ նախարարության, այնպես էլ ներկայացուցիչներ եվրոպական գործընկեր երկրներից, ովքեր կիսվեցին իրենց փորձով, ինչը կնպաստի փորձի փոխանակմանը և տեղայնացմանը։

ԻԱՊԻ-ի գիտ. քարտուղար Հասմիկ Սահակյանը հակիրճ ներկայացրեց ինստիտուտի սպասելիքները ծրագրից և դրա շրջանակներում իրականացվելիք բարեփոխումներից։

Ծրագրի մասին կարող եք կարդալ նաև այստեղ:

1 2 3 4
 
Նորություններ
2020թ․ դեկտեմբերի 15-ին ժամը 14:00-ին տեղի կունենա ԻԱՊԻ Դիսկրետ մաթեմատիկայի բաժնի սեմինար:

Օրակարգում՝
Վ․ Սարգսյանի «Գումարից ազատ բազմությունների քանակի մասին» թեմայով զեկույցը:




                                                           
ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ
  • 0014, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն, Պ.Սևակ 1
  • Հեռ.: (+37410) 28-20-30
  • Ֆաքս: (+37410) 28-20-50
  • Էլ. փոստ: ipia@ipia.sci.am
ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՄԱՍԻՆ
ԳԻՏ. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ