NI4OS- Europe ազգային «Բաց Գիտություն» կարողությունների զարգացման դասընթացի գրանցումը բաց է Հայաստանի գիտակրթական համայնքի համար
ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը Եվրոմիության կողմից ֆինանսավորվող NI4OS նախագծի հետ համատեղ ս․թ․ սեպտեմբերի 28-ին կազմակերպում է առցանց աշխատանքային գիտաժողով` նվիրված հայաստանյան OpenAIRE հանգույցին: Գիտաժողովի նպատակն է ներկայացնել և քննարկել բաց գիտության ընդհանոր դրույթները գիտակրթական համայնքի համար, ներկայացնել OpenAire հանգույցի հնարավորությունները և քննարկել Հայաստանում բաց գիտության զարգացմանը նպաստող քայլերը:

Նախատեսվում է զեկուցումներ նվիրված բաց գիտությանը OpenAire հանգույցին և Եվրոպական բաց գիտության ամպին (European Open Science Cloud):

Միջոցառումը հետաքրքրություն կներկայացնի բուհերի, գիտական կազմակերպությունների, ինչպես նաև գրադարանների և հայաստանյան հրատարակիչների ներկայացուցիչների համար։

Մանրամասների ծանոթանալու, ինչպես նաև գրանցվելու համար կարող եք այցելել https://events.ni4os.eu/event/14/ հասցեով։

Հանդիպում և քննարկում՝ էրազմուս+ All4R&D նախագծի շրջանակում
Հանդիպման մասին կարող եք կարդալ այստեղ։
ARMDOCT ծրագրի մեկնարկը տրվեց Երևանում
«Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան», ARMDOCT, ծրագրին իր մասնակցությունը կբերի նաև ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը՝ կարևորելով դոկտորական կրթությունը Հայաստանում Զալցբուրգի սկզբունքներին համահունչ բարեփոխումը և գիտության ու արդյունաբերության սերտ համագործակցության զարգացումը։

Փետրվարի 4-5-ին կայացած ծրագրի մեկնարկային հանդիպմանը մասնակցեցին նաև ԻԱՊԻ-ի աշխատակիցները, որտեղ մանրամասն ներկայացվեց ծրագիրը և նախանշվեց մոտակա պլանը։Հանդիպմանը ներկա էին ինչպես տեղական բուհերի, ԿԳՍՄ նախարարության, այնպես էլ ներկայացուցիչներ եվրոպական գործընկեր երկրներից, ովքեր կիսվեցին իրենց փորձով, ինչը կնպաստի փորձի փոխանակմանը և տեղայնացմանը։

ԻԱՊԻ-ի գիտ. քարտուղար Հասմիկ Սահակյանը հակիրճ ներկայացրեց ինստիտուտի սպասելիքները ծրագրից և դրա շրջանակներում իրականացվելիք բարեփոխումներից։

Ծրագրի մասին կարող եք կարդալ նաև այստեղ:
Հայաստան-Գերմանիա սերտ համագործակցություն EaPConnect ծրագրի
Եվրոմիության կողմից ֆինանսավորվող Արևելյան գործընկերության EaPConnect ծրագրի շրջանակներում մեկնարկած «Համգործակցության նախագծի» մեկնարկը տրվեց 2020թ-ի հունվարին, երբ Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի (ASNET-AM) աշխատակիցները գործնական այցով հյուրընկալվեցին նույն ծրագրի գործընկեր Գերմանիայի ազգային գիտակրթական ցանցի՝ DFN-ի կողմից։Այցի նպատակն էր հստակեցնել փոխհամագործակցության համար ընդհանուր եզրերը և մշակել հետագա քայլերի ճանապարհային քարտեզ։

Առավել մանրամասն կարդացեք՝ http://bit.ly/2Q5FUFE:
 
 
Դիտել բոլոր նորությունները

ԳԼԽԱՎՈՐ ԷՋ

Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը (ԻԱՊԻ) Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիայի  (ՀՀ ԳԱԱ) առաջատար գիտահետազոտական և տեխնոլոգիաների զարգացման ինստիտուտ է կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի, ինչպես նաև գիտության և տեխնիկայի տարբեր ճյուղերում համակարգչային տեխնոլոգիաների կիրառման ասպարեզում: 

Այսօր ինստիտուտի ռազմավարական նպատակն է՝ ապահովել հիմնարար գիտելիքներ և փորձ համակարգչային գիտության և տեխնիկայի բնագավառում, մշակել գիտելիքահենք տեղեկատվական հասարակության կողմից պահանջվող էլեկտրոնային ենթակառուցվածքներ և ծառայություններ, իրականացնել բարձր արտադրողականության հաշվարկների ներդրում գիտական և տնտեսական խնդիրների լուծման նպատակով, պատրաստել համապատասխան ոլորտներում բաձր որակավորում ունեցող գիտնականներ և ճարտարագետներ։ ԻԱՊԻ-ն տարածաշրջանում առաջատարի դիրքերում է ՏՀՏ ոլորտում, որը իր կարևորագույն տեխնոլոգիական ուղղություններից է։ 

ԻԱՊԻ հետազոտական և կիրառական ոլորտների հիմնական ուղղություններն են.

Անձնակազմը.

Աշխատակիցներ – 147
Գիտաշխատողներ – 82, այդ թվում.
      ՀՀ ԳԱԱ անդամներ – 1
      ՀՀ ԳԱԱ թղթակից անդամներ – 1
      Գիտությունների դոկտորներ – 12
      Գիտությունների թեկնածուներ - 51:

 
Նորություններ
2020թ. հոկտեմբերի 27-ին ժամը 12:00-ին տեղի կունենա «Հաշվողական և իմացական ցանցեր» բաժնի սեմինարի առցանց նիստ հետևյալ հասցեով.
https://meet.asnet.am/b/vla-7k6-wfy:

Օրակարգում՝
Ս․ Պետրոսյանի «Development of Centralized Automated System for Distribution of Wildcard Certificates» թեմայով զեկույցը:




                                                           
ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ
  • 0014, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն, Պ.Սևակ 1
  • Հեռ.: (+37410) 28-20-30
  • Ֆաքս: (+37410) 28-20-50
  • Էլ. փոստ: ipia@ipia.sci.am
ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՄԱՍԻՆ
ԳԻՏ. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ