Համագործակցություն՝ ամրապնդվող երկկողմ նախագծերով
Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի, Ֆրանսիական համալսարանի  և Թուլուզի Ինֆորմատիկայի հետազոտությունների ինստիտուտի համագործակցությունը ամրապնդվել է  երկար տարիներ իրականացվող համատեղ ծրագրերի և երկկողմ այցելությունների ընթացքում։ 

Այս այցերի ընթացքում բազմաթիվ թեմաներ են քննարկվում, որոնք նպաստում են մարտահրավերների հաղթահարմանը ու բերում արդյունավետ փոխգործակցության։

Այս շաբաթ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը, Էրազմուս + Շարժականության ծրագրի շրջանակում, հյուրընկալում է Կլեր Թովարին և Մարիա Իռեն Լա Պեռային Պոլ Սաբատիե համալսարանի Եվրոպական գրասենյակից և պրոֆեսոր Ժան-Պիեռ Ջեսսելին, պրոֆեսոր Ալեն Կրուզիլին ու Պիեռ-Հենրի Կրոսին Թուլուզի Ինֆորմատիկայի հետազոտությունների ինստիտուտից։

Մայիսի 21-ին Ֆրանսիական համալսարանի, Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլմների ինստիտուտի և Պոլ Սաբատիե համալսարանի ներկայացուցիչները քննարկեցին նախագծի գործողությունների ներկայիս կարգավիճակը և առաջիկա պլանները նոր Էրազմուս+ ծրահգրի պատրաստմանն ուղղված՝ կարողությունների զարգացման ուղղությամբ՝ Բարձր արդյունավետության տվյալների վերլուծության ոլորտում։

Հաջորդ օրը ԻԱՊԻ-ի երիտասարդ գիտնականներն ու ասպիրանտները իրենց աշխատանքները ներկայացրին համակարգչային տեսլականի ոլորտում Թուլուզի ինստիտուտի պրոֆ. Ժան-Պիեռ Ջեսսելի ի պրոֆ. Ալեն Կրյուզիլի հետ գիական հանդիպում-քննարկման ընթացքում։
EYR2019 ծրագրի մասնակցության հայտը բաց է Արեւելյան գործընկերության հետազոտական առաջարկների համար
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք այցելել https://www.eapconnect.eu/research-eap/eyreap2019/ հղումով:
Դասախոսություն և գիտական սեմինար պրոֆեսոր Ժոզիեն Մոթի այցի շրջանակներում
Թուլուզի Ինֆորմատիկայի հետազոտությունների ինստիտուտի (Ֆրանսիա, https://www.irit.fr/) պրոֆեսոր Ժոզիեն Մոթի Երևան այցի շրջանակներում Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը կազմակերպում է դասախոսություն և  գիտական սեմինար։
Մարտի 19-ին ժ. 11:30-12:30–ը բոլոր ուսանողներին հրավիրում ենք մասնակցելու «Տեղեկատվության որոնման ներածություն» թեմայով դասախոսությանը։
Դասախոսությունը մանրամասն կներկայացնի տեղեկատվության որոնումն ու նրա հիմնական հասկացությունները, ինչպես նաև առկա մարտահրավերները։
Դասախոսության լեզուն անգլերենն է։ Մուտքն ազատ է։

Իսկ մարտի 21-ին ժ. 14.00-15:20-ը Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը բոլոր ցանկացողներին հրավիրում է մասնակցելու գիտական սեմինարի «FabSpace 2.0-ի փորձից քաղած դասերը» թեմայով։ 
Պրոֆ. Մոթը կներկայացնի FabSpace 2.0 ծրագրի հասկացությունները և ծրագրում իրենց իրականացրած գործունեությունը։ Նա կներկայացնի նաև ծրագրի 3 տարվա գործունեության ընթացքում ձեռք բերված փորձը։
FabSpace 2.0-ը բաց-նորարարական ցանց է գեոտվյալների վրա հիմնված նորարարության համար՝ օգտագործելով տիեզերական տվյալները, մասնավորապես,  Universities 2.0-ում։ Այն հանդիսանում է մեկ-քայլով հասանելի-մուտք դեպի Տիեզերական և բազմատեսակ այլ տվյալներ, ինչպես նաև ազատ ծրագրային ապահովում և տվյալների մշակման միջոցներ` նոր թվային հավելվածների մշակման համար:
Փորձի փոխանակում պրոֆեսոր Ժան-Մարկ Պիրսոնի այցի շրջանակներում
Թուլուզի Ինֆորմատիկայի հետազոտությունների ինստիտուտի (Ֆրանսիա, https://www.irit.fr/) պրոֆեսոր Ժան-Մարկ Պիրսոնի փետրվարին կատարած այցի շրջանակներում Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը կազմակերպեց դասախոսություն և գիտական սեմինար։

Դասախոսության թեման էր “Security: Basics, Firewalls, VPN, Attacks”, և այն բաց էր բոլոր ուսանողների համար, որն էլ հնարավորություն տվեց ինչպես ՀՀ ԳԱԱ Միջազգային գիտակրթական կենտրոնի, այնպես էլ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի համապատասխան ոլորտի ուսանողներին մասնակցելու դասախոսությանը։ Ուսանողները հնարավորություն ունեցան լսելու պրոֆ. Ժան-Մարկ Պիրսոնի ելույթը, որից հետո նաև քննարկելու իրենց հետաքրքրող հարցերը թեմայի շուրջ։

Դասախոսությանը հետևեց գիտական սեմինար «DATAZERO: միայն վերականգնվող էներգիայով հագեցած տվյալների կենտրոն և դրա պլանավորման հարցերը» թեմայով։ Պրոֆ Պիրսոնը ներկայացրեց տվյալների կենտրոնի վերականգնվող էներգիայով սնուցման մոտեցումներն ու մարտահրավերները։ Ելույթին հետևեց թեմայի շուրջ քննարկում բանախոսի և ԻԱՊԻ աշխատակիցների միջև։
 
 
Դիտել բոլոր նորությունները

ԳԼԽԱՎՈՐ ԷՋ

Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը (ԻԱՊԻ) Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիայի  (ՀՀ ԳԱԱ) առաջատար գիտահետազոտական և տեխնոլոգիաների զարգացման ինստիտուտ է կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի, ինչպես նաև գիտության և տեխնիկայի տարբեր ճյուղերում համակարգչային տեխնոլոգիաների կիրառման ասպարեզում: 

Այսօր ինստիտուտի ռազմավարական նպատակն է՝ ապահովել հիմնարար գիտելիքներ և փորձ համակարգչային գիտության և տեխնիկայի բնագավառում, մշակել գիտելիքահենք տեղեկատվական հասարակության կողմից պահանջվող էլեկտրոնային ենթակառուցվածքներ և ծառայություններ, իրականացնել բարձր արտադրողականության հաշվարկների ներդրում գիտական և տնտեսական խնդիրների լուծման նպատակով, պատրաստել համապատասխան ոլորտներում բաձր որակավորում ունեցող գիտնականներ և ճարտարագետներ։ ԻԱՊԻ-ն տարածաշրջանում առաջատարի դիրքերում է ՏՀՏ ոլորտում, որը իր կարևորագույն տեխնոլոգիական ուղղություններից է։ 

ԻԱՊԻ հետազոտական և կիրառական ոլորտների հիմնական ուղղություններն են.

Անձնակազմը.

Աշխատակիցներ – 184
Գիտաշխատողներ – 93, այդ թվում.
      ՀՀ ԳԱԱ անդամներ – 2
      ՀՀ ԳԱԱ թղթակից անդամներ – 3
      Գիտությունների դոկտորներ – 15
      Գիտությունների թեկնածուներ - 65:

 
Նորություններ
2019թ. հունիսի 13-ին ժ.10:00-ին Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտում անցկացվելու է 2019/2020թթ. ուսումնական տարվա առկա ուսուցման ասպիրանտուրայի ընդունելության մասնագիտական քննություն՝ ըստ Ե.13.04, Ե.13.05 մասնագիտությունների
Ընդունելության ծրագիրը



2019թ. հունիսի 18-ին ժամը 14:00-ին տեղի կունենա ԻԱՊԻ ընդհանուր սեմինարի նիստ:

Օրակարգում՝
Նաիրի Հակոբյանի  «Փորձագիտական մարտավարությունների ադեկվատ ներկայացման մոդելների մշակում և ծրագրային իրականացում» թեմայով զեկույցը:




                                                           
Կապ մեզ հետ
  • 0014, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն, Պ.Սևակ 1
  • Հեռ.: (+37410) 28-20-30
  • Ֆաքս: (+37410) 28-20-50
  • Էլ. փոստ: ipia@ipia.sci.am
ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՄԱՍԻՆ
ԳԻՏ. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ