Դիտել բոլոր նորությունները

ԱՆՑԿԱՑՎԱԾ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

  • Ուրախ ենք տեղեկացնել, որ All4R&D նախագծի շրջանակներում մշակվել է 50 մասնագիտական դասընթացներ։

    Դասըթացները մշակվել են հաշվի առնելով աւսանողների և մասնագետների պահանջները, ինչպես նաև ինդուստրիայի միտումները։ Դասընթացները ստեղծվել և առաջարկվել են վեց երկրների(Հայաստան, Բասնիա և Հերցեգովինա, Հյուսիսային Մակեդոնիա Գերմանիա, Ֆինլանդիա և Ավստրիա)  ակադեմիկ և բիզնես կազմակերպությունների համատեղ ջանքերով։ Առաջին կանչի ընթացքում  առաջարկվում է 25 առարկաներ 6 ուղություններով, որոնք անվճար են։ Բոլոր դասընթացները անց են կացվելու անգլերեն լեզվով և դասավանդվելու են նորարարական ուսումնական եղանակներով։

    Լրացուցիչ տեղեկություններ դասընթացների մասին կարելի է գտնել հետևյալ հղումով։
    More information about the organizations can be found here.
    https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSd72yjJQlR_wO-ByR9IsR_bDSXaYB0EIE3d03lvYViTfooq9w/viewform?gxids=7757

  • NI4OS- Europe ազգային «Բաց Գիտություն» կարողությունների զարգացման երկրորդ դասընթացի գրանցումը բաց է Հայաստանի գիտակրթական համայնքի համար

    ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը Եվրոմիության կողմից ֆինանսավորվող NI4OS նախագծի հետ համատեղ ս․թ․ դեկտեմբերի 18-ին կազմակերպում է երկրորդ առցանց աշխատանքային գիտաժողովը` նվիրված «Բաց գիտությանը» և «Բաց հետազոտական տվյալներին»: Գիտաժողովի նպատակն է ներկայացնել վերոնշյալ թեմաները գիտակրթական համայնքին:

    Միջոցառումը նախատեսված է էլեկտրոնային ենթակառուցվածքների փորձագետների, տվյալների պահպանման կառավարման, գրադարանների, գիտական և հետազոտական համայնքների ներկայացուցիչների համար։

    Մանրամասներին ծանոթանալու, ինչպես նաև գրանցվելու համար կարող եք այցելել https://events.ni4os.eu/event/15/ հղումով։






  • NI4OS- Europe ազգային «Բաց Գիտություն» կարողությունների զարգացման դասընթացի գրանցումը  
    Հայաստանի գիտակրթական համայնքի համար

ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը Եվրոմիության կողմից ֆինանսավորվող NI4OS նախագծի հետ համատեղ ս․թ․ սեպտեմբերի 28-ին կազմակերպում է առցանց աշխատանքային գիտաժողով` նվիրված հայաստանյան OpenAIRE հանգույցին: Գիտաժողովի նպատակն է ներկայացնել և քննարկել բաց գիտության ընդհանոր դրույթները գիտակրթական համայնքի համար, ներկայացնել OpenAire հանգույցի հնարավորությունները և քննարկել Հայաստանում բաց գիտության զարգացմանը նպաստող քայլերը:

Նախատեսվում է զեկուցումներ նվիրված բաց գիտությանը OpenAire հանգույցին և Եվրոպական բաց գիտության ամպին (European Open Science Cloud):

Միջոցառումը հետաքրքրություն կներկայացնի բուհերի, գիտական կազմակերպությունների, ինչպես նաև գրադարանների և հայաստանյան հրատարակիչների ներկայացուցիչների համար։

Մանրամասների ծանոթանալու, ինչպես նաև գրանցվելու համար կարող եք այցելել https://events.ni4os.eu/event/14/ հասցեով։


  • 2020թ. հուլիսի 15-17-ը կայացել է «Դոկտորական կրթության քաղաքականություններ և կառուցվածքներ» թեմայով կարողությունների զարգացման ԱՌՑԱՆՑ վերապատրաստում, որն իրականացվում է «ԴՈԿՏՈՐԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ՝ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ, ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ԵՎ ԵՄ ՓՈՐՁԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ» (ARMDOCT) նախագծի շրջանակներում: Նախագիծը համաֆինանսավորվում է Եվրամիության կողմից Էրազմուս + ծրագրի շրջանակում։

    Կարողությունների զարգացմանը միտված հեռավար վերապատրաստման նպատակն է ուսումնասիրել ԵՄ-ում և, մասնավորապես, ARMDOCT ծրագրի գործընկեր երկրներում (Ֆրանսիա, Իտալիա, Լիտվա և Պորտուգալիա) դոկտորական կրթության քաղաքականությունը և կառուցվածքը:

    ARMDOCT ծրագրի վերաբերյալ առավել մանրամասն կարող եք ծանոթանալ պաշտոնական կայքէջից. www.armdoct.com
1.jpg  
2.jpg
4.jpg
3.jpg

  • 2019թ. մարտի 19-ին ժ. 11:30-12:30-ը Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտում (2-րդ հարկ, 209 սենյակ) անցկացվել է դասախոսություն հետևալ թեմայով. Introduction to Information Retrieval (information retrieval and its basic concepts; current challenges of information retrieval).

    Զեկուցողն է Թուլուզի Ինֆորմատիկայի հետազոտությունների ինստիտուտի (IRIT) պրոֆեսոր Ժոզիան Մոթեն (Josiane Mothe):

  • 2019թ. փետրվարի 26-ին ժ. 10:00-14:00-ը Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտում (2-րդ հարկ, 209 սենյակ) անցկացվել է դասախոսություն հետևալ թեմայով. Security: Basics, Firewalls, VPN, Attacks:

    Զեկուցողն է Թուլուզի Ինֆորմատիկայի հետազոտությունների ինստիտուտի (IRIT) պրոֆեսոր Ժան-Մարկ Պիրսոնը (Jean-Marc PIERSON):

  • 2019թ. փետրվարի 19-21-ը Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտում անցկացվել է “Digital Libraries and Preservation” թեմայով ուսուցում (training): Օրակարգը

  • 2019թհունվարի 22-ին ժ. 10:00-14:00-ը Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտում (2-րդ հարկ, 209 սենյակ) անցկացվել է դասախոսություն հետևյալ թեմաներով.

    - Virtual and Augmented Reality and applications 
    - Virtual Characters Animation and behavioral simulation
    - Virtual Heritage
    - Virtual cities modeling (generation): 

    Զեկուցողն
     է Թուլուզի Ինֆորմատիկայի հետազոտությունների ինստիտուտի  (IRIT) պրոֆեսոր Ժան Պիեռ Ջեսսելը (Jean-Pierre Jessel):
  • 2018թ. դեկտեմբերի 11-ին ժ. 12:00-14:00-ին Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտում անցկացվել են դասախոսություններ հետևալ թեմաներով.
    - “Decision support system and database optimization”, զեկուցողն է Թուլուզի Ինֆորմատիկայի հետազոտությունների ինստիտուտի (IRIT) պրոֆեսոր Ժուլիեն Ալիգոնը (Julien Aligon),
    - “Model-based Simulation for a Robotics Application”, զեկուցողն է Թուլուզի Ինֆորմատիկայի հետազոտությունների ինստիտուտի (IRIT) պրոֆեսոր Իլեանա Օբերը (Ileana Ober):
  • 2018թ. նոյեմբերի 23-ին ժ. 10:00-12:20-ը Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտում անցկացվել են դասախոսություններ հետևալ թեմայով. “Multi-objective resources optimization Performance- and Energy-aware HPC and Clouds”: Զեկուցողն է Թուլուզի Ինֆորմատիկայի հետազոտությունների ինստիտուտի (IRIT) պրոֆեսոր Ջորջ Դա Կոստան (Georges Da Costa):

  • 2018թ. նոյեմբերի 21-ին ժ. 10:00-12:20-ը Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտում անցկացվել են դասախոսություններ հետևալ թեմայով. “Multi-objective resources optimization Performance- and Energy-aware HPC and Clouds”:
    Զեկուցողն է Թուլուզի Ինֆորմատիկայի հետազոտությունների ինստիտուտի (IRIT) պրոֆեսոր Ջորջ Դա Կոստան (Georges Da Costa):

  • 2018թ. նոյեմբերի 13-ին և 14-ին ժ. 10:00-14:00-ը Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտում անցկացվել են դասախոսություններ հետևալ թեմայով. “Introduction to cloud computing and big data”:
    Զեկուցողն է Թուլուզի Ինֆորմատիկայի հետազոտությունների ինստիտուտի (IRIT) պրոֆեսոր Դանիել Հաջիմոնտը (Daniel Hagimont):

  • «Գիտության արդի մոտեցումներ․ գիտաչափություն» ամառային միջազգային դպրոց
    Սիրով տեղեկացնում ենք, որ ս․թ․ սեպտեմբերի 26-29-ը  ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման ինստիտուտի Գիտական տեղեկատվության վերլուծության և մոնիթորինգի կենտրոնն անցկացրել է գիտաչափությանը նվիրված երկրորդ ամառային միջազգային դպրոցը` «Գիտության արդի մոտեցումներ․ գիտաչափություն» խորագրով։ Ամառային դպրոցի ընթացքում դասախոսություններով հանդես եկան գիտաչափության ոլորտի առաջատար մասնագետներ Բելգիայից, Իտալիայից, Ռուսաստանից, Հայաստանից և այլն։ Դպրոցը նախատեսված է  գիտության հետ առնչվող անձանց լայն շրջանակի համար: Դպրոցի մասին մանրամասներին կարող եք ծանոթանալ http://csiamconf2018.sci.am/ կայքում։

  • Eduroam Service Training on 25.09.2017 & 26.09.2017 during CSIT 2017 International Conference.   
  • Training "Implementation of RDA Standards in Armenia: Persistent Identifiers" on 25.09.2017 during CSIT 2017 International Conference.
  • 2017թ. մարտի 2-ին Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտում անցկացվել են դասախոսություններ ERASMUS+ ծրագրի շրջանակներում Թուլուզի Ինֆորմատիկայի հետազոտությունների ինստիտուտի (IRIT) հետ համագործակցությամբ: Թեմա՝ From Information Retrieval to Big Data and Information Mining, Դասախոս՝ Josiane Mothe.
  • 2017թ. փետրվարի 28-ին Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտում անցկացվել են դասախոսություններ ERASMUS+ ծրագրի շրջանակներում Թուլուզի Ինֆորմատիկայի հետազոտությունների ինստիտուտի (IRIT) հետ համագործակցությամբ: Թեմա՝ Numericallinear algebra/scientific computing in C++/distributed computing, Դասախոս՝ Pierre Jolivet.
  • 2017թ. փետրվարի 14-ին ժ. 10:00-17:00, դասախոսություն ERASMUS+ ծրագրի շրջանակներում Թուլուզի Ինֆորմատիկայի հետազոտությունների ինստիտուտի (IRIT) հետ համագործակցությամբ: Թեմա՝ Energy efficiency, Վերնագիր՝ Energy Efficiency in HPC and in Networks, Դասախոս՝ Jean-Marc Pierson.
  • 16 February, 2017 10:00-17:00, դասախոսություն ERASMUS+ ծրագրի շրջանակներում Թուլուզի Ինֆորմատիկայի հետազոտություն ինստիտուտի (IRIT) հետ համագործակցությամբ: Թեմա՝ Data Warehouses, Queries, OLAP Systems, Վերնագիր՝ Decision Support Systems, Դասախոս՝  Julien Aligon.
 
Նորություններ
2024թ. ապրիլի 18–ին ժ.14։00–ին տեղի կունենա ՀՀ ԳԱԱ ԻԱՊԻ ընդհանուր գիտական սեմինար (սեմինարը կանցկացվի սեմինարների սենյակում
/4-րդ հարկ/):

Օրակարգում`
Դավիթ Քարամյանի “Խոսքի հուսալի մշակում՝ ներդրված արհեստական բանականության կիրառություններում” թեմայով զեկույցը:





ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի  <<Կոդավորման և ազդանշանների մշակման>> բաժինը աշխատանքի է հրավիրում մաթեմատիկական և տեխնիկական կրթությամբ մագիստրոսների, ինչպես նաև 4-րդ կուրսի ուսանողների հետևյալ ուղություններում`
  • Գաղտնագրություն (Cryptography)
  • Կոդավորման Տեսություն (Coding Theory)
  • Պատկերների մշակում (Image Processing)
  • Ազդանշանների մշակում (Signal Processing)
  • Համակարգչային տեսանելիություն (Computer Vision) 
Պահանջներ՝
  1. Խորը գիտելիքներ հանրահաշվից և թվային մեթոդներից
  2. Անգլերենի իմացությունը պարտադիր է, ռուսերենի իմացությունը՝ ցանկալի:
  3. Ցանկալի է առնվազն մեկ ծրագրավորման լեզվի իմացություն:
  4. Աշխատանքային փորձը պարտադիր չէ:
Աշխատանքին դիմելու համար կարող եք ինքնակենսագրականը (CV) ուղարկել 
sabrahamyan@sci.am  էլեկտրոնային հասցեին:





                                                           
ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ
  • 0014, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն, Պ.Սևակ 1
  • Հեռ.: (+37410) 28-20-50
  • Էլ. փոստ: iiap@sci.am
ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՄԱՍԻՆ
ԳԻՏ. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ