Դիտել բոլոր նորությունները

01․07․2025

Դոկտոր Հրաչյա Ասցատրյանը հանդես եկավ «Էկզասքեյլ ԵՎ զուգահեռ հաշվարկներ. Հայաստանի փորձը» թեմայով սեմինարով Չուլալոնգկորն համալսարանում, Թաիլանդ





Բանգկոկ, Թաիլանդ

Վերջերս Թաիլանդ կատարած այցի շրջանակում դոկտոր Հրաչյա Ասցատրյանը, այցելեց Թաիլանդի առաջատար կրթական հաստատություններից մեկը՝ Չուլալոնգկորն համալսարանը։ Այցի ընթացքում դոկտոր Սուպարեակ Պրասերթդամի՝ Քիմիական ինժեներիայի բաժնի դոցենտի նախաձեռնությամբ կազմակերպվեց մասնագիտական սեմինար։

Սեմինարը, որն անցկացվեց «Էկզասքեյլ և զուգահեռ հաշվարկներ. Հայաստանի փորձը» թեմայով, համախմբեց տարբեր բնագավառների՝ քիմիական ճարտարագիտության, քիմիա, նյութագիտություն, ֆիզիկա և կիրառական գիտություններ ոլորտների ուսանողներ և հետազոտողներ։ Դոկտոր Ասցատրյանը ներկայացրեց բարձր արտադրողականությամբ հաշվարկների ոլորտում վերջին զարգացումները՝ ընդգծելով Հայաստանի փորձն ու ներդրումները այս կարևոր ուղղությամբ։


Սեմինարը տեղի ունեցավ հիբրիդ ձևաչափով՝ հնարավորություն ընձեռելով մասնակցել ինչպես առկա, այնպես էլ առցանց ձևով, ինչը նպաստեց ավելի լայն ընդգրկվածության և մասնակցության։ Միջոցառումն ակտիվ քննարկումների առիթ հանդիսացավ և կարևոր հարթակ ապահովեց գիտելիքի փոխանակման համար։Սեմինարի ավարտից հետո դոկտոր Ասցատրյանն ու դոկտոր Պրասերթդամը քննարկեցին հետագա համագործակցության հնարավորությունները՝ ուսումնասիրելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաներ գիտական հաշվարկների և միջդիսցիպլինար հետազոտությունների ոլորտում։ Քննարկման արդյունքում ձևավորվեց ապագա համատեղ նախաձեռնությունների և համագործակցության հիմք հայկական և թայլանդական ակադեմիական կառույցների միջև։

Այս նախաձեռնությունը վկայում է Հայաստանի և Թաիլանդի գիտակրթական համագործակցության ամրապնդման մասին և ընդգծում է բարձր արտադրողականությամբ հաշվարկների գլոբալ կարևորությունը՝ ժամանակակից գիտական և տեխնոլոգիական մարտահրավերների հաղթահարման գործում։

 
Նորություններ
2026թ. մայիսի 22–ին ժ.13։00–ին տեղի կունենա ՀՀ ԳԱԱ ԻԱՊԻ ընդհանուր գիտական սեմինար (սեմինարը կանցկացվի սեմինարների սենյակում /4-րդ հարկ/):

Օրակարգում՝







Call for Papers – CODASSCA 2026 | Yerevan


We invite researchers and practitioners to submit their work to the 5th CODASSCA Conference, focused on data-driven and human-centered technologies.

Submission deadline:
May 1, 2026

Accepted papers
IEEE Xplore

Includes PhD/Master’s/Bachelor’s Forum + IoT Health Workshop

See full details in the attached announcement․ 



                                                           
ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ
  • 0014, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն, Պ.Սևակ 1
  • Հեռ.: (+37410) 28-20-50
  • Էլ. փոստ: iiap@sci.am
ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՄԱՍԻՆ
ԳԻՏ. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ