Դիտել բոլոր նորությունները

30.10.2025

Այց KTH Թագավորական Տեխնոլոգիական Ինստիտուտ՝ թվային ուսուցման որակի ներքին վերահսկողության բարելավման նպատակով





eCAMPUS ծրագրի (Եվրամիության Erasmus+ CBHE ֆինանսավորմամբ) շրջանակում շուրջ 20 ներկայացուցիչներից կազմված հայաստանյան բուհերի և կրթության ազգային կառույցների պատվիրակությունը այցելեց KTH Թագավորական Տեխնոլոգիական Ինստիտուտ (Ստոկհոլմ) 2025 թ. հոկտեմբերի 15–16-ը։
Հայաստանյան պատվիրակության կազմում էին Երևանի պետական համալսարանը, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանը, Երևանի պետական բժշկական համալսարանը, Հյուսիսային համալսարանը, ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը (ԻԱՊԻ), Բարձրագույն կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ANQA) և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ 




Այցը իրականացվեց eCAMPUS ծրագրի «WP3 – IQAsys» աշխատանքային փաթեթի շրջանակում, որը նպատակ ունի մշակել և ներդնել Հայաստանում բարձրագույն ուսումնական հաստատություններում թվային ուսուցման և ուսումնառության ներքին որակի ապահովման (IQA) համակարգ։ Այս համակարգը նախատեսված է Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի ստանդարտներին համապատասխանելու, և թվային կրթության ինքնագնահատման և շարունակական բարելավման ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման համար։

Երկօրյա այցելության ընթացքում քննարկվեցին հետևյալ թեմաները․
  • Թվային տեխնոլոգիաները բարձրագույն կրթության մեջ
  • Ակադեմիական գնահատման ռազմավարություններ
  • Ինստիտուցիոնալ մակարդակում որակի ապահովում․ շահագրգիռ կողմեր, գործիքներ և մեթոդաբանություններ
  • Ուսանողների մասնակցություն կրթության գործընթացում՝ որպես գործընկերներ:



Հայաստանյան և եվրոպական գործընկերները կիսվեցին լավագույն փորձառություններով և փորձագիտական ուսումնասիրություններով։ Առաջին օրը KTH-ի Ակադեմիական զարգացման և որակի ապահովման կենտրոնը ներկայացրեց ազգային և դասընթացային մակարդակներում QA համակարգերի փորձը, իսկ երկրորդ օրը Մադրիդի համալսարանի, Լիսաբոնի համալսարանի և Ջենովայի համալսարանի ներկայացուցիչները ներկայացրին թվային և առցանց կրթության որակի ապահովման իրենց փորձը։




Որպես eCAMPUS ծրագրի գործընկեր, ԻԱՊԻ-ին կարևոր դեր ունի Հայաստանի բարձրագույն կրթության թվային ենթակառուցվածքների ձևավորման գործում, և այս այցելությունը ամրապնդեց ինստիտուտի ներգրավվածությունը որակի ապահովման ծրագրի իրականացման գործում։

Մենք ակնկալում ենք կիրառել ձեռք բերված փորձառությունը և առաջ տանել ծրագրի հաջորդ քայլերը Հայաստանում։
 
Նորություններ
Հիմք ընդունելով "Բնական լեզվի և խոսքի մշակման" թեմայով 23RL-1B028 գիտահետազոտական նախագծի իրականացման ընթացքում ձևավորված գիտական խմբի գործունեությունը և գիտական խորհրդի դրական կարծիքը, ինչպես նաև հայերենի ավտոմատ մշակման, խոսքի ճանաչման և բնական լեզվի տեխնոլոգիաների զարգացման կորևորությունը՝ ստեղծվեց "Բնական լեզվի և խոսքի մշակման լաբորատորիա" որպես ՀՀ ԳԱԱ ԻԱՊԻ-ի կառուցվածքայի ստորաբաժանում։



On July 22, 2026 at 14:00 the Institute for Informatics and Automation Problems (IIAP NAS RA) is pleased to host a seminar by Dr. Mona Ghassemian

Venue: IIAP NAS RA, 4th Floor – Seminar Room.

Seminar Title:
6G Architectural Foundations and AI-Native Solutions for Future Connected Robotics





2026թ. հուլիսի 22-ին ժ.10:00-ին
Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտում անցկացվելու է 2026/2027թթ. ուսումնական տարվա առկա ուսուցման ասպիրանտուրայի ընդունելության մասնագիտական քննություն՝ ըստ Ե.13.05 (Ծրագիրը) և Ա.01.07 (Ծրագիրը) մասնագիտությունների:





Call for Papers – CODASSCA 2026 | Yerevan


We invite researchers and practitioners to submit their work to the 5th CODASSCA Conference, focused on data-driven and human-centered technologies.

Submission deadline:
May 1, 2026

Accepted papers
IEEE Xplore

Includes PhD/Master’s/Bachelor’s Forum + IoT Health Workshop

See full details in the attached announcement․ 



                                                           
ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ
  • 0014, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն, Պ.Սևակ 1
  • Հեռ.: (+37410) 28-20-50
  • Էլ. փոստ: iiap@sci.am
ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՄԱՍԻՆ
ԳԻՏ. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ