See All News

24.03.2026

«Հորիզոն Եվրոպա» ծրագրի շրջանակում կիրականացվի Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի համակարգմամբ «WARIE» նախագիծը





ԵՄ «Հորիզոն Եվրոպա» շրջանակային ծրագրի HORIZON-WIDERA-2025-01 մրցույթի արդյունքում ֆինանսավորման է երաշխավորվել «WARIE» («Widening AI Research and Innovation for Excellence in the Eastern Partnership») նախագիծը, որի համակարգողն է Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը։

Մրցույթն աչքի է ընկնում բարձր մրցունակությամբ․ 2025 թվականին ներկայացված 284 հայտերից ընտրվել են շուրջ 27-ը, որոնցից մեկը հայաստանյան կողմի համակարգմամբ նախագիծն է։

Նախագծի կոնսորցիումում հայաստանյան կողմից ընդգրկված է նաև Երևանի պետական համալսարանը, ինչպես նաև 11 գործընկեր կազմակերպություններ՝ Վրաստանից, Մոլդովայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Շվեյցարիայից և Շվեդիայից։

Նախագիծը նպատակ ունի խթանելու արհեստական բանականության (AI) ոլորտում գիտական հետազոտությունները և նորարարությունը Արևելյան գործընկերության երկրներում՝ Հայաստանի, Վրաստանի և Մոլդովայի առաջատար համալսարանների և գիտահետազոտական կենտրոնների կարողությունների զարգացման միջոցով։

«WARIE»-ի շրջանակում նախատեսվում է ստեղծել միջգիտակարգային AI հետազոտական գերազանցության կենտրոններորոնք կկենտրոնանան հատկապես առողջապահության և գյուղատնտեսության ոլորտների վրա։

Նախագիծը նաև նպատակ ունի զարգացնելու հետազոտական կառավարման համակարգերը, խթանելու երիտասարդ գիտնականների և հետազոտողների կարողությունների զարգացումը, ներդնելու բաց գիտության սկզբունքներին համապատասխան թվային ենթակառուցվածքներ և խորացնելու համագործակցությունը եվրոպական առաջատար համալսարանների ու հետազոտական կենտրոնների հետ։

8 ամիս տևողությամբ նախագծի ընդհանուր բյուջեն կազմում է ավելի քան 4.2 մլն եվրո։ Նախագծի սկիզբը նախատեսվում է 2026թ․ սեպտեմբերից։

Հիշեցնենք, որ ԵՄ հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագրերին ասոցացումը և Եվրոպական հետազոտական տարածքին հայաստանյան համայնքի ինտեգրումը՝ որպես հետազոտության և նորարարության ոլորտների առաջնահերթություն, արտացոլված են նաև ՀՀ գիտության ոլորտի զարգացման 2026-2030թթ․ ռազմավարության նախագծում։

ԵՄ շրջանակային ծրագրերին մասնակցությունը հնարավորություն է ընձեռում հայաստանյան գիտական համայնքին՝ մասնակցելու համաշխարհային նշանակության կիրառական խնդիրներին միտված հետազոտություններին և զարգացնելու համապատասխան կարողություններ։

Հատկանշական է, որ ԵՄ «Հորիզոն Եվրոպա» ծրագրին հայաստանյան կազմակերպությունների մասնակցությունը և ներգրավված միջոցների ծավալն արդեն իսկ կրկնակի գերազանցում են նախորդ շրջանակային ծրագրի ցուցանիշները․ 2021-2025 թթ. հայաստանյան դիմումատուների կողմից ներկայացվել է ընդհանուր 183 հայտ (որից 39-ը՝ 2025թ․-ին), կնքվել է ֆինանսավորման 25 պայմանագիր (որից 8-ը՝ 2025թ․-ին)՝ շուրջ 8.33 մլն եվրո ընդհանուր բյուջեով։



 
News
On July 22, 2026 at 14:00 the Institute for Informatics and Automation Problems (IIAP NAS RA) is pleased to host a seminar by Dr. Mona Ghassemian

Venue:
IIAP NAS RA, 4th Floor – Seminar Room.

Seminar Title:
6G Architectural Foundations and AI-Native Solutions for Future Connected Robotics




The professional examination on specialties E.13.05 (The program) and A.01.07 (The program) for PhD applicants in the 2026/2027 academic year will take place on July 22, 2026, at 10:00 at the Institute for Informatics and Automation Problems.





Call for Papers – CODASSCA 2026 | Yerevan

We invite researchers and practitioners to submit their work to the 5th CODASSCA Conference, focused on data-driven and human-centered technologies.

Submission deadline:
May 1, 2026

Accepted papers
IEEE Xplore

Includes PhD/Master’s/Bachelor’s Forum + IoT Health Workshop

See full details in the attached announcement



                                                           
CONTACTS
  • 0014, Yerevan, Republic of Armenia, 1, P. Sevak str.
  • Phone: (+37410) 28-20-50
  • E-mail: iiap@sci.am
ABOUT INSTITUTE
SCIENTIFIC ACTIVITY
EDUCATION