Դիտել բոլոր նորությունները

24.03.2026

«Հորիզոն Եվրոպա» ծրագրի շրջանակում կիրականացվի Ինֆորմատիկայի ԵՎ ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի համակարգմամբ «WARIE» նախագիծը





ԵՄ «Հորիզոն Եվրոպա» շրջանակային ծրագրի HORIZON-WIDERA-2025-01 մրցույթի արդյունքում ֆինանսավորման է երաշխավորվել «WARIE» («Widening AI Research and Innovation for Excellence in the Eastern Partnership») նախագիծը, որի համակարգողն է Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը։

Մրցույթն աչքի է ընկնում բարձր մրցունակությամբ․ 2025 թվականին ներկայացված 284 հայտերից ընտրվել են շուրջ 27-ը, որոնցից մեկը հայաստանյան կողմի համակարգմամբ նախագիծն է։

Նախագծի կոնսորցիումում հայաստանյան կողմից ընդգրկված է նաև Երևանի պետական համալսարանը, ինչպես նաև 11 գործընկեր կազմակերպություններ՝ Վրաստանից, Մոլդովայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Շվեյցարիայից և Շվեդիայից։

Նախագիծը նպատակ ունի խթանելու արհեստական բանականության (AI) ոլորտում գիտական հետազոտությունները և նորարարությունը Արևելյան գործընկերության երկրներում՝ Հայաստանի, Վրաստանի և Մոլդովայի առաջատար համալսարանների և գիտահետազոտական կենտրոնների կարողությունների զարգացման միջոցով։

«WARIE»-ի շրջանակում նախատեսվում է ստեղծել միջգիտակարգային AI հետազոտական գերազանցության կենտրոններ, որոնք կկենտրոնանան հատկապես առողջապահության և գյուղատնտեսության ոլորտների վրա։

Նախագիծը նաև նպատակ ունի զարգացնելու հետազոտական կառավարման համակարգերը, խթանելու երիտասարդ գիտնականների և հետազոտողների կարողությունների զարգացումը, ներդնելու բաց գիտության սկզբունքներին համապատասխան թվային ենթակառուցվածքներ և խորացնելու համագործակցությունը եվրոպական առաջատար համալսարանների ու հետազոտական կենտրոնների հետ։

8 ամիս տևողությամբ նախագծի ընդհանուր բյուջեն կազմում է ավելի քան 4.2 մլն եվրո։ Նախագծի սկիզբը նախատեսվում է 2026թ․ սեպտեմբերից։

Հիշեցնենք, որ ԵՄ հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագրերին ասոցացումը և Եվրոպական հետազոտական տարածքին հայաստանյան համայնքի ինտեգրումը՝ որպես հետազոտության և նորարարության ոլորտների առաջնահերթություն, արտացոլված են նաև ՀՀ գիտության ոլորտի զարգացման 2026-2030թթ․ ռազմավարության նախագծում։

ԵՄ շրջանակային ծրագրերին մասնակցությունը հնարավորություն է ընձեռում հայաստանյան գիտական համայնքին՝ մասնակցելու համաշխարհային նշանակության կիրառական խնդիրներին միտված հետազոտություններին և զարգացնելու համապատասխան կարողություններ։

Հատկանշական է, որ ԵՄ «Հորիզոն Եվրոպա» ծրագրին հայաստանյան կազմակերպությունների մասնակցությունը և ներգրավված միջոցների ծավալն արդեն իսկ կրկնակի գերազանցում են նախորդ շրջանակային ծրագրի ցուցանիշները․ 2021-2025 թթ. հայաստանյան դիմումատուների կողմից ներկայացվել է ընդհանուր 183 հայտ (որից 39-ը՝ 2025թ․-ին), կնքվել է ֆինանսավորման 25 պայմանագիր (որից 8-ը՝ 2025թ․-ին)՝ շուրջ 8.33 մլն եվրո ընդհանուր բյուջեով։


 
Նորություններ
Call for Papers – CODASSCA 2026 | Yerevan

We invite researchers and practitioners to submit their work to the 5th CODASSCA Conference, focused on data-driven and human-centered technologies.

Submission deadline:
May 1, 2026

Accepted papers
IEEE Xplore

Includes PhD/Master’s/Bachelor’s Forum + IoT Health Workshop

See full details in the attached announcement․ 



                                                           
ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ
  • 0014, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն, Պ.Սևակ 1
  • Հեռ.: (+37410) 28-20-50
  • Էլ. փոստ: iiap@sci.am
ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՄԱՍԻՆ
ԳԻՏ. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ