Դիտել բոլոր նորությունները

07.08.2026

Պրոֆեսոր Վոլֆգանգ Գլանզելի կողմից անցկացվեց սեմինարների շարք գիտաչափության վերաբերյալ





2026 թ․ հուլիսի 14–17-ը ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտում հաջողությամբ անցկացվեց գիտաչափության ոլորտի առաջատար մասնագետ, Լյուվենի համալսարանի պրոֆեսոր, ECOOM (Research and Development Monitoring Research Centre)-ի տնօրեն Վոլֆգանգ Գլանզելի սեմինարների շարքը։

Այցը կազմակերպվել էր ԵԳԱԾ-ի կողմից կազմակերպված «Արտերկրի գիտնականների կարճատև այցելություններ ՀՀ գիտահետազոտական կազմակերպություններ» մրցույթում հաղթած 25YSSP-VRP-012 ծածկագրով գիտական դրամաշնորհային ծրագրի շրջանակում՝ ղեկավար պ.գ.թ. Գևորգ Կեսոյան։


Սեմինարների ընթացքում պրոֆեսոր Գլանզելը ներկայացրեց գիտաչափության արդի տեսական և կիրառական մոտեցումները՝ անդրադառնալով հետևյալ թեմաներին.
  • Bibliometric Indicators – հրապարակումների գնահատման հիմնական ցուցանիշներ, հղումների վերլուծություն, նորմավորված չափանիշներ և գիտական արդյունավետության գնահատման հիմնական սկզբունքներ։
  • Science Mapping and Network Analysis – գիտական համագործակցության և գիտելիքի կառուցվածքի քարտեզագրման մեթոդներ, ներառյալ համահեղինակության, ինքնահղման, bibliographic coupling-ի և կլաստերային վերլուծության մոտեցումները։
  • Interdisciplinarity – միջդիսցիպլինարության տեսական հիմքերը, քանակական գնահատման մեթոդները, ինչպես նաև գիտաչափական գործիքներով միջառարկայական հետազոտությունների վերլուծության հնարավորություններն ու սահմանափակումները։
  • Scientometrics 2.0 and Altmetrics – գիտական ազդեցության գնահատման ժամանակակից մոտեցումներ, ներառյալ սոցիալական մեդիայի արձագանքի, օգտագործման ցուցանիշների (usage metrics) և այլընտրանքային չափանիշների (altmetrics) հնարավորություններն ու սահմանափակումները գիտական գնահատման գործընթացում։
  • Career and Institutional Evaluation – գիտաչափական գործիքների կիրառումը գիտական կարիերայի զարգացման, համագործակցության ցանցերի, գիտական ամսագրերի ցուցանիշների, ինչպես նաև գիտահետազոտական կազմակերպությունների գործունեության արդյունավետության և գերազանցության գնահատման համար։


Սեմինարներին մասնակցեցին Գիտական տեղեկատվության վերլուծության և մոնիթորինգի կենտրոնի բոլոր աշխատակիցները, երիտասարդ հետազոտողներ, ասպիրանտներ և գիտահետազոտական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Քննարկումների ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու գիտաչափության ոլորտի միջազգային լավագույն փորձին, ժամանակակից վերլուծական մեթոդներին և դրանց կիրառման հնարավորություններին՝ ինչպես հետազոտական գործունեության, այնպես էլ գիտության կառավարման և քաղաքականության մշակման գործընթացներում։

Միջոցառումը կարևոր ներդրում էր Հայաստանում գիտաչափության ոլորտի զարգացման, հետազոտությունների գնահատման ժամանակակից մեթոդաբանության տարածման և միջազգային գիտական համագործակցության խորացման ուղղությամբ։ 
 
Նորություններ
«Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը» հայտարարում է 2026/2027 ուսումնական տարվա հեռակա ասպիրանտուրայի ընդունելություն
(
մանրամասները՝ այստեղ):

Փաստաթղթերի ընդունման ժամկետը
` 24.08.2026թ.-11.09.2026թ.:





2026թ. սեպտեմբերի 10-ին ժ. 14:00-ին տեղի կունենա ԻԱՊԻ ընդհանուր սեմինարի նիստ (սեմինարը կանցկացվի սեմինարների սենյակում /4-րդ հարկ/):

Օրակարգում՝
Լիլիա Կիրակոսյանի "Ռադիոազդանշանների հայտնաբերման, դասակարգման և խլացման համակարգի մշակում" թեմայով Ե․13․04 մասնագիտությամբ թեկնածուական ատենախոսության նախնական քննարկում։





Հիմք ընդունելով "Բնական լեզվի և խոսքի մշակման" թեմայով 23RL-1B028 գիտահետազոտական նախագծի իրականացման ընթացքում ձևավորված գիտական խմբի գործունեությունը և գիտական խորհրդի դրական կարծիքը, ինչպես նաև հայերենի ավտոմատ մշակման, խոսքի ճանաչման և բնական լեզվի տեխնոլոգիաների զարգացման կորևորությունը՝ ստեղծվեց "Բնական լեզվի և խոսքի մշակման լաբորատորիա" որպես ՀՀ ԳԱԱ ԻԱՊԻ-ի կառուցվածքայի ստորաբաժանում։



                           



                                                           
ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ
  • 0014, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն, Պ.Սևակ 1
  • Հեռ.: (+37410) 28-20-50
  • Էլ. փոստ: iiap@sci.am
ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՄԱՍԻՆ
ԳԻՏ. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ