Դիտել բոլոր նորությունները

25.10.2022

Երրորդ աշնանային միջազգային դպրոց` «Գիտության արդի մոտեցումներ․ գիտաչափություն» խորագրով





Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ ս․թ․ հոկտեմբերի 27-28-ը ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի Գիտական տեղեկատվության վերլուծության և մոնիթորինգի կենտրոնն անցկացնելու է գիտաչափությանը նվիրված երրորդ աշնանային միջազգային դպրոցը` «Գիտության արդի մոտեցումներ․ գիտաչափություն» խորագրով։ Դպրոցի մասնակիցները գիտաչափության վերաբերյալ տեսական և գործնական գիտելիքներ ձեռք կբերեն ոլորտի միջազգային ճանաչում ունեցող փորձագետներից: Ի թիվս այլոց կներկայացվեն հետևյալ թեմաները․
  • ազգային գիտության միջազգայնացումը․ հեռանկարներն ու խոչընդոտները,
  • գիտաչափության կիրառելիությունը գիտության քաղաքականության մշակման և դրա իրականացման փուլերում,
  • գիտական ամսագրերի ընտրության գիտաչափական առանձնահատկությունները,
  • հետազոտողների գործունեության գնահատման չափանիշները,
  • գիտության ոլորտում անբարեխիղճ ծառայությունները,
  • ամագրերի գնահատման և ընտրության գործընթացը Web of Science-ում և Scopus-ում։
Հատուկ աշխատաժողով նվիրված կլինի ամսագրերի առաջխաղացմանն ու միջազգային գիտական շտեմարաններում ինդեքսավորման խնդիրներին։ Աշխատաժողովի ժամանակ նախ կներկայացվի այդ ուղղությամբ անհրաժեշտ քայլերի հերթականությունը։ Ապա անդրադարձ կկատարվի աշխատաժողովին ներկա գլխավոր խմբագիրների ամսագրերին՝ վերլուծելով դրանց ուժեղ և թույլ կողմերը։

Դպրոցը նախատեսված է ունկնդիրների լայն շրջանակի համար՝ հետազոտողներ, գրադարանավարներ, գիտական քաղաքականության մշակողներ և գիտության ոլորտի ղեկավարներ, ասպիրանտներ և գիտական ամսագրերի խմբագիրներ:Մասնակիցների թիվը սահմանափակ է։

Անցկացման վայրը` ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ, Երևան, Պ․ Սևակի 1։

Ծրագրի մանրամասներին և օրակարգին ծանոթանալու համար անցեք հետևյալ հղմամբ` https://csiamconf2022.sci.am/scientific-programme/

Մասնակցության հայտ ուղարկելու համար խնդրում ենք անցնել հետևյալ հղումով և լրացնել գրանցաթերթիկը՝ https://docs.google.com/.../1FAIpQLSeeIpB2Lm.../viewform։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ https://csiamconf2022.sci.am/ կայքում։

 
Նորություններ
2026թ. մայիսի 7–ին ժ.15։00–ին տեղի կունենա
ՀՀ ԳԱԱ ԻԱՊԻ ընդհանուր գիտական սեմինար (սեմինարը կանցկացվի սեմինարների սենյակում
/4-րդ հարկ/):

Օրակարգում`
Հովհաննես Աբգարյանի 
Մուր-Պենրոուզի կոմպլեքս միապարամետրական ընդհանրացված հակադարձ մատրիցների ավտոմատացված որոշման հաշվողական միջոցների մշակումըթեմայով զեկույցը:





Call for Papers – CODASSCA 2026 | Yerevan


We invite researchers and practitioners to submit their work to the 5th CODASSCA Conference, focused on data-driven and human-centered technologies.

Submission deadline:
May 1, 2026

Accepted papers
IEEE Xplore

Includes PhD/Master’s/Bachelor’s Forum + IoT Health Workshop

See full details in the attached announcement․ 



                                                           
ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ
  • 0014, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն, Պ.Սևակ 1
  • Հեռ.: (+37410) 28-20-50
  • Էլ. փոստ: iiap@sci.am
ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՄԱՍԻՆ
ԳԻՏ. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ