Դիտել բոլոր նորությունները

28.04.2023

ԻԱՊԻ-ի պատվիրակության մասնակցեց Ֆրանսիայի Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի աշխատաժողովին





Որպես ERASMUS+ K2 Բարձրագույն կրթության կարողությունների զարգացում ARMDOCT (armdoct.com) ծրագրի գործընկեր կազմակերպություն, ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի պատվիրակությունը ապրիլի 25-ից 27-ը մասնակցեց  Ֆրանսիայի Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանում անցկացվող հերթական աշխատաժողովին։ԻԱՊԻ-ի պատվիրակները ծանոթացան Ֆրանսիայում դոկտորական կրթության կառուցվածքին, դոկտորական նորագույն և միջդիսցիպլինար ծրագրերին։ Ներկայացվեցին ծրագրի շրջանակներում Հայաստանի բուհերում հիմնադրվող դոկտորական դպրոցները և դոկտորական դպրոցների բարեփոխմանն ուղղած աշխատանքները։

Աշխատաժողովին մասնակցում էին ավելի քան 60 ներկայացուցիչներ տարբեր կազմակերպություններից, այդ թվում՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, ԵՄ և ՀՀ գործընկեր համալսարաններից և գիտահետազոտական հաստատություններից:

Սեմինարը մասնակիցներին հնարավորություն ընձեռեց ծանոթանալու Ֆրանսիայում դոկտորական կրթության հաստատման ընթացակարգերին, վերջին բարեփոխումներին, դոկտորական ծրագրերի ժամանակակից ճարտարապետությանը, համաղեկավարման և ղեկավարման հարցերին և այլ համապատասխան թեմաներին:
Ներածական ելույթներով հանդես եկան Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի միջազգային հարաբերությունների գծով փոխնախագահ, պրոֆեսոր Իզաբել Դելպլան, հետազոտական գծով փոխնախագահ, պրոֆ. Գիյոմ Ռուսեթը, ARMDOCT ծրագրի տեղական համակարգող Արևիկ Օհանյանը, որտեղ ընդգծվեց Ֆրանսիայի և հայաստանյան բուհերի միջև երկարաժամկետ համագործակցությունը։
Օրակարգը հագեցած էր տարբեր թեմաներով, ինչպիսիք են կառավարման և տնտեսագիտության, իրավունքի դոկտորական ծրագրերի ոլորտներում ձեռքբերումներով: Բացի այդ, ներկաները ծանոթացան կրեդիտավորման եվրոպական համակարգին, որակի ապահովման հարցերին:
Հայաստանի ներկայացուցիչները ակտիվ մասնակցություն ունեցան Հայաստանում բացվող դոկտորական ծրագրերի և դպրոցների վերաբերյալ խմբային քննարկումներին։
Հատկանշական է Հայաստանում վեց առանձին և երկու համագործակցային դոկտորական ծրագրերի առաջիկա գործարկումը։ Այս շրջանակներում կգործարկվի ՀՖՀՀ-ի և ԻԱՊԻ-ի համատեղ Համակարգչային գիտություն դոկտորական դպրոցը։
 
Նորություններ
Հիմք ընդունելով "Բնական լեզվի և խոսքի մշակման" թեմայով 23RL-1B028 գիտահետազոտական նախագծի իրականացման ընթացքում ձևավորված գիտական խմբի գործունեությունը և գիտական խորհրդի դրական կարծիքը, ինչպես նաև հայերենի ավտոմատ մշակման, խոսքի ճանաչման և բնական լեզվի տեխնոլոգիաների զարգացման կորևորությունը՝ ստեղծվեց "Բնական լեզվի և խոսքի մշակման լաբորատորիա" որպես ՀՀ ԳԱԱ ԻԱՊԻ-ի կառուցվածքայի ստորաբաժանում։



On July 22, 2026 at 14:00 the Institute for Informatics and Automation Problems (IIAP NAS RA) is pleased to host a seminar by Dr. Mona Ghassemian

Venue: IIAP NAS RA, 4th Floor – Seminar Room.

Seminar Title:
6G Architectural Foundations and AI-Native Solutions for Future Connected Robotics





2026թ. հուլիսի 22-ին ժ.10:00-ին
Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտում անցկացվելու է 2026/2027թթ. ուսումնական տարվա առկա ուսուցման ասպիրանտուրայի ընդունելության մասնագիտական քննություն՝ ըստ Ե.13.05 (Ծրագիրը) և Ա.01.07 (Ծրագիրը) մասնագիտությունների:





Call for Papers – CODASSCA 2026 | Yerevan


We invite researchers and practitioners to submit their work to the 5th CODASSCA Conference, focused on data-driven and human-centered technologies.

Submission deadline:
May 1, 2026

Accepted papers
IEEE Xplore

Includes PhD/Master’s/Bachelor’s Forum + IoT Health Workshop

See full details in the attached announcement․ 



                                                           
ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ
  • 0014, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն, Պ.Սևակ 1
  • Հեռ.: (+37410) 28-20-50
  • Էլ. փոստ: iiap@sci.am
ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՄԱՍԻՆ
ԳԻՏ. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ