Դիտել բոլոր նորությունները

24.10.2024

«Ազնավուր» գերհամակարգչի ռեսուրսներից ավճար օգտվելու հնարավորություն





ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ` ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմանդրամը ազդարարում են «Ինժեներական քաղաքում» տեղակայված «Ազնավուր» գերհամակարգչի ռեսուրսներից ավճար օգտվելու հնարավորություն՝ 2024 թվականի ընթացքում:

Եթե դուք հանդիսանում եք հետազոտական ինստիտուտ, կրթական հաստատություն, բարձր արտադրողականության հաշվարկների ու մեծ տվյալների վերլուծության հետ աշխատող ընկերություն, տեխնոլոգիաների հետ առնչվող կազմակերպություն, ապա  կարող եք անվճար օգտվել «Ազնավուր» գերհամակարգչի ռեսուրսներից այս նախաձեռնության շրջանակներում, ինչի շնորհիվ կարող եք ձեր նախագծերը և հետազոտությունները նոր մակարդակի բարձրացնել։  

«Ազնավուր» գերհամակարգիչն ունի 24480 միջուկ և 39 ՏԲ օպերատիվ հիշողություն, ինչը նրան թույլ է տալիս մշակել մեծածավալ տվյալներ և կատարել բարդ հաշվարկներ: Այն ունի 1,5 ՊԲ «հում» ունակությամբ տվյալների պահոց, ինչը թույլ է տալիս արդյունավետորեն պահպանել մեծաքանակ տվյալներ: Infiniband FDR միջմիացումն ապահովում է տվյալների արագ փոխանցում հանգույցների միջև:

Ունենալով 861,7 Տֆլոպս/վ առավելագույն տեսական արտադրողականություն՝ «Ազնավուր» գերհամակարգիչը բացառիկ գործիք է հետազոտությունների և մշակումների համար բնագիտության, երկրագիտության, ֆիզիկայի, ճարտարագիտության, տվյալագիտության, համակարգչային գիտության, արվեստի և ստեղծարար տեխնոլոգիաների ուղղություններով և ոչ միայն։

Հայտագրման համար խնդրում ենք անցնել հղումով՝ https://anscc.sci.am/?page_id=141:
Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք կապ հաստատել anscc@eif.am էլ․ փոստի հասցեով։
 
Նորություններ

On July 22, 2026 at 14:00 the Institute for Informatics and Automation Problems (IIAP NAS RA) is pleased to host a seminar by Dr. Mona Ghassemian

Venue: IIAP NAS RA, 4th Floor – Seminar Room.

Seminar Title:
6G Architectural Foundations and AI-Native Solutions for Future Connected Robotics





2026թ. հուլիսի 22-ին ժ.10:00-ին
Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտում անցկացվելու է 2026/2027թթ. ուսումնական տարվա առկա ուսուցման ասպիրանտուրայի ընդունելության մասնագիտական քննություն՝ ըստ Ե.13.05 (Ծրագիրը) և Ա.01.07 (Ծրագիրը) մասնագիտությունների:





Call for Papers – CODASSCA 2026 | Yerevan


We invite researchers and practitioners to submit their work to the 5th CODASSCA Conference, focused on data-driven and human-centered technologies.

Submission deadline:
May 1, 2026

Accepted papers
IEEE Xplore

Includes PhD/Master’s/Bachelor’s Forum + IoT Health Workshop

See full details in the attached announcement․ 



                                                           
ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ
  • 0014, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն, Պ.Սևակ 1
  • Հեռ.: (+37410) 28-20-50
  • Էլ. փոստ: iiap@sci.am
ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՄԱՍԻՆ
ԳԻՏ. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ