|
ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի ԵՎ ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը (ԻԱՊԻ) անդմակցում է Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալությանը (AUF)
ԻԱՊԻ-ն պաշտոնապես դարձավ Ֆրանկոֆոնիայի համալսարանական հեղինակավոր գործակալության (AUF - L’Agence Universitaire de la Francophonie) անդամ։
ԻԱՊԻ-ում տեղի ունեցած հանդիսավոր միջոցառման ժամանակ AUF-ի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Լոր Կաստենը հանձնեց անդամակցության վկայականը՝ խորհրդանշելով նոր դինամիկ գործընկերության սկիզբը: Այս անդամակցությունը դռներ է բացում ընդլայնված համագործակցության, հետազոտական հնարավորությունների և ակադեմիական փոխանակման համար համաշխարհային ֆրանկոֆոն ցանցի շրջանակներում:
ԻԱՊԻ-ն ֆրանսիական հաստատությունների, մասնավորապես IRIT-ի (Institut de Recherche en Informatique de Toulouse) հետ հաջող համագործակցության երկար տարիների հաջողված փորձ ունի տարբեր միջազգային նախագծերի շրջանակներում: Հաջողված համագործակցություններից մեկը Հայաստանի ազգային սուպերհամակարգչային կենտրոնի (ANSCC) ստեղծումն է IRIT -ի և ATOS ընկերության զգալի աջակցությամբ:
AUF-ի հետ այս նոր համագործակցությունը ավելի է ամրապնդում ԻԱՊԻ-ի հանձնառությունը՝ խթանելու նորարարությունը, գիտելիքների փոխանակումը և ավելի խորը ակադեմիական կապերը ֆրանկոֆոն համայնքի հետ:
ԻԱՊԻ-ն բարձր է գնահատում անդամակցությունը այս հայտնի միջազգային ցանցին՝ առաջ մղելով հետազոտական գերազանցության և միջազգային համագործակցության իր գործունեությունը:
Լրացուցիչ տեղեկություններ
Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալությունը (AUF - https://www.auf.org/) միավորում է 944 համալսարաններ, քոլեջներ, համալսարանական ցանցեր և գիտահետազոտական կենտրոններ, որոնք օգտագործում են ֆրանսերեն լեզուն 116 երկրներում: Հիմնադրվելով գրեթե 60 տարի առաջ, այն աշխարհի խոշորագույն բարձրագույն ուսումնական հաստատությունների ասոցիացիաներից մեկն է: AUF-ը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում բարձրագույն կրթության և հետազոտական ոլորտի պաշտոնական ներկայացուցիչն է: Գործակալությունը պատասխանատվություն է կրում բարձրագույն կրթությանն առնչվող բանաձևերի իրականացման համար, որոնք ընդունվել են պետությունների և կառավարությունների ղեկավարների համաժողովի կողմից, որոնք օգտագործում են ֆրանսերենը որպես ընդհանուր լեզու:
|
|
|