Դիտել բոլոր նորությունները

Գիտական տեղեկատվության վերլուծության եվ մոնիտորինգի կենտրոն



Բաժնի ղեկավար՝:    Շուշանիկ Սարգսյան

Հեռ.:  (+37460) 623553
Էլ. փոստ:  shush_sarg@mail.ru
Web:  csiam.sci.am

  Մասնագիտություն

Գիտական տեղեկատվության վերլուծության և մոնիթորինգի կենտրոնը (Կենտրոն) գործում է ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի կազմում 2010 թվականի հունվարից։ Կենտրոնն ունի երեք սեկտոր.

  1. Հետազոտությունների և կանխատեսումների սեկտոր,
  2. Տեղեկատվության հավաքագրման և մշակման սեկտոր,
  3. Վիճակագրության և վերլուծության սեկտոր։

Նշված սեկտորներն ուսումնասիրում են ՀՀ գիտության և տեխնոլոգիաների զարգացման խնդիրները, իրականացնում են ոլորտի մոնիթորինգ, պատրաստում են վիճակագրական և վերլուծական բնույթի տեղեկատվություն, ինչպես նաև կատարում են ոլորտի վերաբերյալ կանխատեսումներ և տալիս գնահատականներ:

  Ուղղություններ

  • Գիտաչափություն

    Ուղղության ղեկավար՝    Շուշանիկ Սարգսյան

    Տեսնել ավելին  




  Ընթացիկ նախագծեր

2013-2015 թթ. ընթացքում Կենտրոնը ռուսաստանյան «Գիտական էլեկտրոնային գրադարանի» հետ համատեղ իրականացրել է «ՀՀ և ՌԴ գիտնականների գիտական ակտիվության և գիտական կապերի դինամիկայի ուսումնասիրությունը ըստ հղումների շտեմարանների» նախագիծը։ Նախագծի շրջանակներում կազմվել են Հայաստանի գիտական ամսագրերի մատենագիտական նկարագրությունները: Կատարվել է հեղինակների և կազմակերպությունների նույնականացում, որոնք ստացել են ռուսական eLibrary հարթակի նույնացուցիչներ։ Նկարագրությունը ներառում է 2007-2012 թվականները։ Մի քանի տասնյակ հայաստանյան ամսագրեր նույնպես ստացել են իրենց նույնացուցիչները eLibrary հարթակում։
Իրականացվել է նաև ՀՀ Գիտության պետական կոմիտեի և Ռուսասանյան հումանիտար գիտակահիմնադրմի ու Հիմնարար հետազոտությունների ռուսաստանյան հիմնադրամի հետ կազմակերպվող համատեղ մրցույթների գիտաչափական հետազոտությունը, որի համար օգտագործվել են երեք շտեմարաններ՝ Գիտական հղման հայկական ցուցիչը, Գիտական հղման ռուսաստանյան ցուցիչը և Web of science-ը։
Բացի այդ Կենտրոնը մասնակից է  «ԱՐՄԱԶԵԳ. Հարատև կրթության զարգացումը Անդրկովկասում, հեռավար ուսուցում» Տեմպուս ծրագրի, որին մասնակցում են մի շարք հայկական, վրացական և եվրոպական համալսարաններ և իսնտիտուտներ։ Ծրագրի նպատակն է մասնակից կազմակերպություններում ներդնել և զարգացնել հեռավար կրթության բաղադրիչը։

armazeg-logo.png


Ընտրված հրապարակումներ

 
Նորություններ




We are pleased to announce that in the frame of the All4R&D project's second open call 26 courses in 6 categories are offered, as well as 4 innovative practices, free of charge. The courses are tailored-made, based on the assessed needs of students and professionals, and trends in the industry. The courses are co-created and are offered in joint collaboration of academic and business organizations from 6 countries (Armenia, Bosnia and Herzegovina, North Macedonia, Germany, Finland, and Austria).

All courses will be in English and employ innovative teaching methods.
Click here for more information.


Բաց մրցույթ  երիտասարդ գիտահետազոտողների  և  ինդուստրիալ կազմակերպությունների համար մասնակցելու գիտահետազոտական նախագծերին

Ուրախ ենք տեղեկացնել, որ ՀԱՊՀ/ԻԱՊԻ համագործակցային բաժինը հայտարարել է բաց մրցույթ մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողների, երիտասարդ գիտաշխատողների  և  ինդուստրիալ կազմակերպությունների համար՝ մասնակցելու հետևյալ երկու միջազգային հետազոտական նախագծերին։
  • Astronomical Objects Classification
  • Performance Optimization System for Hadoop and Spark Frameworks:
Մենք հրավիրում ենք բոլոր հետաքրքրված կողմերին մասնակցելու այս նախագծերին։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝
http://platform.all4rd.net/index.php/2021/02/19/open-call-for-participation-of-young-researchers-and-companies-in-research-projects-3/:




                                                           
ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ
  • 0014, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն, Պ.Սևակ 1
  • Հեռ.: (+37410) 28-20-30
  • Ֆաքս: (+37410) 28-20-50
  • Էլ. փոստ: ipia@ipia.sci.am
ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՄԱՍԻՆ
ԳԻՏ. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ