Վերջերս Թաիլանդ կատարած այցի ընթացքում ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի (ԻԱՊԻ) տնօրեն, դոկտոր Հրաչյա Ասցատրյանը հանդիպեց Թաիլանդի Ազգային էլեկտրոնիկայի և համակարգչային տեխնոլոգիաների կենտրոնի (NECTEC) ղեկավար անձնակազմի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին բարձր արտադրողականությամբ հաշվարկների (High-Performance Computing, HPC) և հարակից տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորությունները։
Բանգկոկ, Թաիլանդ
Վերջերս Թաիլանդ կատարած այցի շրջանակում դոկտոր Հրաչյա Ասցատրյանը, այցելեց Թաիլանդի առաջատար կրթական հաստատություններից մեկը՝ Չուլալոնգկորն համալսարանը։ Այցի ընթացքում դոկտոր Սուպարեակ Պրասերթդամի՝ Քիմիական ինժեներիայի բաժնի դոցենտի նախաձեռնությամբ կազմակերպվեց մասնագիտական սեմինար։
We are pleased to announce that the 15th International Conference on Computer Science and Information Technology (CSIT 2025) will be held on 22-26 September 2025 in Yerevan, at the Institute of Informatics and Automation Problems.
The aim of the Conference is to encourage the exchange of scientific and technological information between researchers in the field of Computer Science and Information Technologies.
https://csit.am/2025/
Հայաստանում բարձրագույն կրթության համակարգի զարգացմանն ուղղված կարևոր նախաձեռնություններից մեկն է KPI4HE (Key Performance Indicators for Higher Education) նախագիծը։ Այն նպատակ ունի մշակել և ներդնել բարձրագույն կրթության արդյունավետության գնահատման ցուցանիշներ՝ ազգային ռազմավարությանը և ժամանակակից կրթական պահանջներին համահունչ։