Դիտել բոլոր նորությունները

Համառոտ պատմություն

Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը (ԻԱՊԻ) հանդիսանում է Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիայի  (ՀՀ ԳԱԱ) առաջատար գիտահետազոտական և տեխնոլոգիաների զարգացման ինստիտուտը կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի, ինչպես նաև գիտության և տեխնիկայի տարբեր ճյուղերում համակարգչային տեխնոլոգիաների կիրառման ասպարեզում:
1957թ. հիմնադրվելուց ի վեր  (ի սկզբանե նրա անվանումը ՀՀ ԳԱԱ և Երևանի Պետական Համալսարանի հաշվողական կենտրոն էր) ԻԱՊԻ-ն ուշագրավ դեր է խաղացել Հայաստանում` մշակույթի տարածմամբ համակարգչային գիտության և նրա կիրառությունների ոլորտներում:
Համակարգչային գիտությունը և կիրառական մաթեմատիկան ԻԱՊԻ հիմնական գիտական ուղղություններից են: Այս ոլորտում հետազոտությունները սկսվել են 50-ականների սկզբին, երբ Խորհրդային Հայաստանը ԽՍՀՄ գիտական և գիտահետազոտական գործունեության հիմնական հանգույցն էր՝ կապված  ԷՀՄ-ների, արդյունաբերական հաշվարկների, ծրագրային ապահովման մշակման հետ:
Գիտական դպրոցներ են ստեղծվել ԻԱՊԻ-ում համակարգչային գիտության և կիրառական մաթեմատիկայի հիմնական ուղղություններով՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և այլ երկրների հայտնի գիտական կազմակերպությունների հետ սերտ համագործակցությամբ:
Ներկայումս ԻԱՊԻ տեսական հետազոտությունները ներառում են. մաթեմատիկական տրամաբանություն, ալգորիթմների տեսություն, ավտոմատների տեսություն, հանրահաշվական կոդավորման տեսության, արհեստական բանականություն և իմացական մոդելներ, դիսկրետ մաթեմատիկա, գրաֆների տեսություն, պատկերների մշակում, ինֆորմացիայի տեսություն և մաթեմատիկական վիճակագրություն, թվային մեթոդներ: ԻԱՊԻ-ն տարածաշրջանում առաջատարի դիրքերում է ՏՀՏ ոլորտում, որը իր կարևորագույն տեխնոլոգիական ուղղություններից է: ԻԱՊԻ-ն նախագծել և ստեղծել է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական համակարգչային ցանցը (ASNET-AM) և համակարգում է ցանցի էլեկտրոնային ենթակառուցվածքները: ASNET-AM-ը ներառում է ավելի քան 65 հետազոտական և կրթական կազմակերպությունների ցանցեր Հայաստանի քաղաքներում: ASNET-AM ցանցի ենթակառուցվածքը Երևանում կառուցված է «dark fiber» մուգ մանրաթելի տեխնոլոգիայով, որն ապահովում է 100/1000/10000 Մբիթ/վրկ թողունակություն: Միջազգային կապուղու թողունակությունը գերազանցում է 1000 Մբիթ/վրկ: 
«Համակարգչային գիտություն և տեղեկատվական տեխնոլոգիաներ» (CSIT) միջազգային գիտաժողովը, որը ԻԱՊԻ-ն կազմակերպում և անցկացնում է երկու տարին մեկ անգամ սկսած 1997 թվականից, կարևոր իրադարձություն է Հայաստանի գիտական կյանքում և նպաստում է ինֆորմատիկայի ժամանակակից ճյուղերի զրգացմանը Հայաստանում:
1963 թվականից ԻԱՊԻ-ն հրատարակում է «Համակարգչային գիտության մաթեմատիկական խնդիրները» գիտական հետազոտությունների ժողովածուն: Մինչև այժմ տպագրվել է ժողովածուի 46 համար:
2004 թվականից ԻԱՊԻ-ում իրականացվում է մագիստրատուրայի ուսուցում ՀՀ ԳԱԱ միջազգային գիտակրթական կենտրոնի Ինֆորմատիկայի ամբիոնի միջոցով, որտեղ դասավանդում են ԻԱՊԻ մասնագետները:
ԻԱՊԻ-ն համագործակցության պայմանագրեր ունի միջազգային և տեղական գիտական և կրթական մի շարք հաստատությունների հետ: ԻԱՊԻ-ի գիտական համագործակցությունը տարբեր երկրների գիտնականների հետ խթանվում է նաև մի շարք նախագծերի միջոցով հետևյալ կազմակերպությունների շրջանակներում՝ EU FP, UNDP, CRDF, ISTC, NATO և այլն: Ազգային մակարդակով ԻԱՊԻ-ն բազմաթիվ թեմատիկ ծրագրեր է իրականացնում առաջատար գիտաշխատողների ղեկավարությամբ:

 
Նորություններ
2023թ. նոյեմբերի 28-ին ժ.12:00-ին Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտում անցկացվելու են Ե.13.04 և Ե.13.05 մասնագիտություններով որակավորման քննություններ:




2023թ. նոյեմբերի 30–ին ժ. 14։00–ին
 տեղի կունենա ՀՀ ԳԱԱ ԻԱՊԻ ընդհանուր գիտական սեմինար (սեմինարը կանցկացվի սեմինարների սենյակում
/4-րդ հարկ/):


Օրակարգում`
Ֆ.մ.գ.թ., առաջատար գիտական աշխատող Իսկանդար Կարապետյանի
Complete caps in affine geometry AG(n, 3)” թեմայով զեկույցը:


Training Series for High Performance Computing (HPC)


EIF-ը և AITC-ն՝ IIAP NAS RA-ի հետ համատեղ, «Հայաստանում Ազգային գերհամակարգչային կենտրոնի ստեղծում» (ANSCC) ծրագրի ներքո, հայտարարում են ԱՆՎՃԱՐ դասընթացներ Data Visualization in Python թեմայի շուրջ։





2023թ. դեկտեմբերի 14-ին ժ. 11:00-ին Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտում անցկացվելու է “Ինֆորմատիկա” առարկայից որակավորման ստուգարք



                                                           
ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ
  • 0014, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն, Պ.Սևակ 1
  • Հեռ.: (+37410) 28-20-30
  • Էլ. փոստ: iiap@sci.am
ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՄԱՍԻՆ
ԳԻՏ. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ