|
Հաղթահարելով պանդեմիան ԵՎ հեռավորությունը LoLa-ի հետ
Մարտի 19-ին ժամը 16:30 հրավիրում ենք ունկնդրելու «Հաղթահարելով պանդեմիան և հեռավորությունը LoLa-ի հետ» իրական ժամանակում հեռահար համերգին, որը համաճարակի պատճառով հեռարձակվելու է ուղիղ եթերով:
LoLa համակարգի միջոցով ավելի քան 4000 կմ հեռավորության վրա համատեղ հանդես կգան թավջութակահար Անդրանիկ Աղաջանյանը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայից և թավջութակահարուհի Մարինե Ռոդալեկը PIANOANDCO կազմակերպությունից:
|
|
|