Դիտել բոլոր նորությունները

01.09.2021

«Համակարգչային գիտություն ԵՎ ինֆորմացիոն տեխնոլոգիաներ» խորագրով 13-րդ երկամյա գիտաժողով





Սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 1-ը Երևանում տեղի կունենա «Համակարգչային գիտություն և ինֆորմացիոն տեխնոլոգիաներ» խորագրով 13-րդ երկամյա գիտաժողովը, որը կազմակերպվում է ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի կողմից։ Գիտաժողովին աջակցում են Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիան և Գիտության պետական կոմիտեն։ 
Գիտաժողովի հիմնական թեմաներն են`հաշվողական մեթոդներ և դրանց կիրառումը, մեքենայական ուսուցում և արհեստական բանականություն, հեռահաղորդակցական ցանցեր, ամպային և բարձր արտադրողականության հաշվողական ծառայություններ, մեծ տվյալներ և ինտերնետ, պատկերի թվային մշակում, դիսկրետ մաթեմատիկա և համակարգային վերլուծություն,ինֆորմացիոն տեխնոլոգիաների կիրառում, տեղեկատվական անվտանգություն և տեսություն։

Առավել մանրամասն տեղեկություն ստանալու համար կարող եք այցելել` https://csit.am/2021/:
Նիստերը և սեմինարները բաղկացած են տարբեր թեմաներից, որոնց հետ կարող եք ծանոթանալ մեր ծրագրում` https://csit.am/2021/schedule.php:

Գրանցվել՝ https://csit.am/2021/reg.php:

Ներկա մասնակիցների համար նիստերը կանցկացվեն Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի նիստերի դահլիճում և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում։

Գիտաժողովը հասանելի կլինի նաև առցանց:
 
Նորություններ
2026թ. մայիսի 7–ին ժ.15։00–ին տեղի կունենա
ՀՀ ԳԱԱ ԻԱՊԻ ընդհանուր գիտական սեմինար (սեմինարը կանցկացվի սեմինարների սենյակում
/4-րդ հարկ/):

Օրակարգում`
Հովհաննես Աբգարյանի 
Մուր-Պենրոուզի կոմպլեքս միապարամետրական ընդհանրացված հակադարձ մատրիցների ավտոմատացված որոշման հաշվողական միջոցների մշակումըթեմայով զեկույցը:





Call for Papers – CODASSCA 2026 | Yerevan


We invite researchers and practitioners to submit their work to the 5th CODASSCA Conference, focused on data-driven and human-centered technologies.

Submission deadline:
May 1, 2026

Accepted papers
IEEE Xplore

Includes PhD/Master’s/Bachelor’s Forum + IoT Health Workshop

See full details in the attached announcement․ 



                                                           
ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ
  • 0014, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն, Պ.Սևակ 1
  • Հեռ.: (+37410) 28-20-50
  • Էլ. փոստ: iiap@sci.am
ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՄԱՍԻՆ
ԳԻՏ. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ