Դիտել բոլոր նորությունները

17.10.2021

Եռօրյա աշխատաժողով «Բարձրագույն կրթության երրորդ մակարդակի զարգացման հայեցկարգի ԵՎ իրավական փաստաթղթերի մշակում» խորագրով ARMDOCT ծրագրի շրջանակներում





Հոկտեմբերի 14-16-ը Ծաղկաձորում կայացավ «Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի,  արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան» (ARMDOCT) Էրազմուս+ Կարողությունների զարգացման ծրագրի շրջանակներում եռօրյա աշխատաժողովը։ 

«Բարձրագույն կրթության երրորդ մակարդակի զարգացման հայեցակարգի և իրավական փաստաթղթերի մշակում» խորագրով աշխատաժողովին մասնակցեցին նաև Գիտությունների ազգային ակադեմիայի ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի ներկայացուցիչները որպես ծրագրի գործընկեր կառույց։ 

Աշխատաժողովն ուներ խնդրի շահառու մասնակիցների լայն ներառվածություն։ Եռօրյա աշխատաժողովին մասնակցում էին նաև ներկայացուցիչներ ծրագրի անդամ հայաստանյան և ԵՄ բարձրագույն ուսումնական հաստատություններից, ինչպես նաև ներկայացուցիչներ կառավարությունից՝ ՀՀ Էկոնոմիկայի, ԲՏԱ, Ֆինանսների և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություններից։

Բացման ելույթներն ու ծրագրի ընթացքը ներկայացնելուց հետո աշխատաժողովն ընդգրկում էր ակտիվ թեմատիկ և պանելային քննարկումներ, որոնք թույլ տվեցին ոլորտի ներկայացուցիչներին վերհանել առկա իրավիճակն ու խնդիրները, իսկ ԵՄ բարձրագույն հաստատությունների նեչկայացուցիչներին՝ կիսվել իրենց փորձով։

Նշենք, որ ARMDOCT նախագիծը Հայաստանում ֆրանսիական համալսարանի նախաձեռնությունն է, որի հիմքում ընկած է Էրազմուս+ «Եվրոպական ինտեգրացիային համահունչ բարձրագույն կրթության 3-րդ աստիճանի որակի ապահովման համակարգի ներդրում՝ խթանելու հետազոտությունների միջազգայանացումը» (C3QA) նախագծի փորձը և հիմնական արդյունքները։

ARMDOCT ծրագրի տևողությունը 36 ամիս է. այն կգործի մինչև 2023 թվականը։

Նախագծի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարող եք գտնել հետևյալ հղումներով․ www.eiu.am, www.armdoct.com.
 
Նորություններ
Հիմք ընդունելով "Բնական լեզվի և խոսքի մշակման" թեմայով 23RL-1B028 գիտահետազոտական նախագծի իրականացման ընթացքում ձևավորված գիտական խմբի գործունեությունը և գիտական խորհրդի դրական կարծիքը, ինչպես նաև հայերենի ավտոմատ մշակման, խոսքի ճանաչման և բնական լեզվի տեխնոլոգիաների զարգացման կորևորությունը՝ ստեղծվեց "Բնական լեզվի և խոսքի մշակման լաբորատորիա" որպես ՀՀ ԳԱԱ ԻԱՊԻ-ի կառուցվածքայի ստորաբաժանում։



On July 22, 2026 at 14:00 the Institute for Informatics and Automation Problems (IIAP NAS RA) is pleased to host a seminar by Dr. Mona Ghassemian

Venue: IIAP NAS RA, 4th Floor – Seminar Room.

Seminar Title:
6G Architectural Foundations and AI-Native Solutions for Future Connected Robotics





2026թ. հուլիսի 22-ին ժ.10:00-ին
Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտում անցկացվելու է 2026/2027թթ. ուսումնական տարվա առկա ուսուցման ասպիրանտուրայի ընդունելության մասնագիտական քննություն՝ ըստ Ե.13.05 (Ծրագիրը) և Ա.01.07 (Ծրագիրը) մասնագիտությունների:





Call for Papers – CODASSCA 2026 | Yerevan


We invite researchers and practitioners to submit their work to the 5th CODASSCA Conference, focused on data-driven and human-centered technologies.

Submission deadline:
May 1, 2026

Accepted papers
IEEE Xplore

Includes PhD/Master’s/Bachelor’s Forum + IoT Health Workshop

See full details in the attached announcement․ 



                                                           
ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ
  • 0014, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն, Պ.Սևակ 1
  • Հեռ.: (+37410) 28-20-50
  • Էլ. փոստ: iiap@sci.am
ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՄԱՍԻՆ
ԳԻՏ. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ