Դիտել բոլոր նորությունները

Միջազգային համագործակցության լավ մեկնարկ, որի սկիզբը հանդիսացավ փոխըմբռնման հուշագիրը





Այսօր համագործակցության հուշագիր ստորագրվեց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի՝ ի դեմս գիտական գծով տնօրենի տեղակալ Վլադիմիր Սահակյանի, և Բելառուսի Գիտությունների ազգային ակադեմիայի Ինֆորմատիկայի պրոբլեմների միացյալ ինստիտուտի (http://uiip.bas-net.by/eng/)՝ ի դեմս գիտական և նորարարական աշխատանքների գծով փոխնախագահ Սերգեյ Կռուգլիկովի, միջև։

Հուշագրի նպատակն է ապահովել երկու երկրներում գիտության և տեխնոլոգիաների զարգացումը, ամրապնդել գիտական կապերը միջազգային համագործակցության միջոցով։

Համաձայն Հուշագրի, երկու հաստատությունները փորձում են մշակել և իրականացնել համատեղ գործառույթներ, ինչպիսիք են գիտնականների և հետազոտողների փոխանակումը, համատեղ նախագծերի իրականացումը տարբեր ոլորտներում տեխնոլոգիաների կիրառմամբ, տեղեկատվական տեխնոլոգիաների վերաբերյալ համատեղ նախաձեռնությունների մշակումը:

Հուշագրի ստորագրմանը նախորդեցին կողմերի միջև բազմակողմանի քննարկումները, որի շրջանակներում Բելառուսի Գիտությունների ազգային ակադեմիայի Ինֆորմատիկայի միացյալ ինստիտուտի գիտական և նորարարական աշխատանքների գծով փոխնախագահ Սերգեյ Կռուգլիկովի հետ Հայաստան են այցելել նաև Բելառուսի Գիտությունների ազգային ակադեմիայի Մաթեմատիկայի ինստիտուտի պետական գիտական ինստիտուտի տնօրեն Սերգեյ Լեմեշևսկին և Բելառուսի գիտությունների ազգային ակադեմիայի Մեքենաշինության միացյալ պետական գիտական ինստիտուտի գիտաշխատող Ալեքսանդր Զայցևը։

 
Նորություններ
«Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը» հայտարարում է 2026/2027 ուսումնական տարվա հեռակա ասպիրանտուրայի ընդունելություն
(
մանրամասները՝ այստեղ):

Փաստաթղթերի ընդունման ժամկետը
` 24.08.2026թ.-11.09.2026թ.:





2026թ. սեպտեմբերի 10-ին ժ. 14:00-ին տեղի կունենա ԻԱՊԻ ընդհանուր սեմինարի նիստ (սեմինարը կանցկացվի սեմինարների սենյակում /4-րդ հարկ/):

Օրակարգում՝
Լիլիա Կիրակոսյանի "Ռադիոազդանշանների հայտնաբերման, դասակարգման և խլացման համակարգի մշակում" թեմայով Ե․13․04 մասնագիտությամբ թեկնածուական ատենախոսության նախնական քննարկում։





Հիմք ընդունելով "Բնական լեզվի և խոսքի մշակման" թեմայով 23RL-1B028 գիտահետազոտական նախագծի իրականացման ընթացքում ձևավորված գիտական խմբի գործունեությունը և գիտական խորհրդի դրական կարծիքը, ինչպես նաև հայերենի ավտոմատ մշակման, խոսքի ճանաչման և բնական լեզվի տեխնոլոգիաների զարգացման կորևորությունը՝ ստեղծվեց "Բնական լեզվի և խոսքի մշակման լաբորատորիա" որպես ՀՀ ԳԱԱ ԻԱՊԻ-ի կառուցվածքայի ստորաբաժանում։



                           



                                                           
ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ
  • 0014, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն, Պ.Սևակ 1
  • Հեռ.: (+37410) 28-20-50
  • Էլ. փոստ: iiap@sci.am
ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՄԱՍԻՆ
ԳԻՏ. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ