Դիտել բոլոր նորությունները

18.10.2023

Armenian National Supercomputing Center / Shell programming in Linux





Event by Armenian National Supercomputing Center - Implemented by EIF and AITC / Armenian-Indian Center for Excellence in ICT by EIF

«Հայաստանում Ազգային գերհամակարգչային կենտրոնի ստեղծում» (ANSCC) ծրագրի ներքո հայտարարվում է ևս մեկ դասընթաց՝ "Shell programming in Linux”։

Դասընթացի նպատակը.
Օգնել ուսանողներին հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում Shell programming-ը և ինչպես է հնարավոր այն օգտագործել Linux միջավայրում: Դասընթացը կտրամադրի անհրաժեշտ տեսական տեղեկություն Shell programming-ի հասկացությունների և գործիքների մասին, ինչպես նաև կօգնի ձեռք բերել գործնական հմտություններ Linux Shell programming-ի ոլորտում:

Դասընթացի ընթացքում կներկայացվեն հետևյալ թեմաները՝
  • Linux Terminal, CLI Basics
  • File Management Commands
  • File Permissions
  • I/O Redirection, Pipes
  • Text Editor
  • Sourcing Scripts
  • Variables
  • Positional Parameters
  • Error handling, Exit Status
  • Conditionals
  • Loops
  • Functions
  • Arrays
  • Text Processing Tools
Դասընթացը կվարի մեր փորձառու գործընկեր, տեխնիկական գիտությունների թեկնածու Արթուր Պետրոսյանն, ով ունի Linux-ի դասընթացներ վարելու մեծ փորձ և սկսած 2000 թվականից դասավանդում է Linux և հարակից առարկաները տարբեր ուսումնական հաստատություններում: 1997-2023 թթ. ընթացքում նա հեղինակել/համահեղինակել է 40-ից ավելի գիտական հոդվածների:

Ո՞վքեր կարող են մասնակցել՝
Մասնակիցները պետք է ունենան նախնական գիտելիքներ Linux համակարգի մասին։ Linux Terminal-ի Command Line Interface (CLI)-ի հետ աշխատելու փորձը կդիտվի որպես առավելություն:

Դասընթացի մանրամասները՝
  • մասնակցությունն՝ անվճար,
  • ձևաչափը՝ լսարանային /offline/,
  • մեկնարկը՝ նոյեմբերի 6-ին,
  • տևողությունը՝ 12 ժամ
  • օրերը՝ երկուշաբթի և հինգշաբթի, ժամերը՝ 19:00-21:30
  • լեզուն՝ հայերեն, անգլերեն
  • վայրը՝ AITC կենտրոն (ք․ Երևան, Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ, Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ 1-ին հարկ)։
Ինչպե՞ս դիմել։
Հետաքրքրված անձինք պետք է մինչև նոյեմբերի 2-ը /ներառյալ/ լրացնեն հետևյալ առցանց հայտաձևը՝ https://bit.ly/3PVw33k.

Շտապե՛ք դիմել, տեղերը սահմանափակ են, ինչով պայմանավորված ոչ բոլոր հայտերը կստանան հաստատում։

Այս անվճար դասընթացների շարքն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (Enterprise Incubator Foundation (EIF) և Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի AITC / Armenian-Indian Center for Excellence in ICT) կողմից՝ ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի (IIAP NAS RA) հետ համատեղ։

Հարցերի կամ հավելյալ տեղեկատվության համար՝
  • +374 93 556810
  • +374 99 556810
  • +374 10 556810
  • +374 41 556816
 
Նորություններ
2026թ. մայիսի 7–ին ժ.15։00–ին տեղի կունենա
ՀՀ ԳԱԱ ԻԱՊԻ ընդհանուր գիտական սեմինար (սեմինարը կանցկացվի սեմինարների սենյակում
/4-րդ հարկ/):

Օրակարգում`
Հովհաննես Աբգարյանի 
Մուր-Պենրոուզի կոմպլեքս միապարամետրական ընդհանրացված հակադարձ մատրիցների ավտոմատացված որոշման հաշվողական միջոցների մշակումըթեմայով զեկույցը:





Call for Papers – CODASSCA 2026 | Yerevan


We invite researchers and practitioners to submit their work to the 5th CODASSCA Conference, focused on data-driven and human-centered technologies.

Submission deadline:
May 1, 2026

Accepted papers
IEEE Xplore

Includes PhD/Master’s/Bachelor’s Forum + IoT Health Workshop

See full details in the attached announcement․ 



                                                           
ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ
  • 0014, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն, Պ.Սևակ 1
  • Հեռ.: (+37410) 28-20-50
  • Էլ. փոստ: iiap@sci.am
ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՄԱՍԻՆ
ԳԻՏ. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ