See All News

23.11.2023

Armenian National Supercomputing Center / Data Visualization in Python





Event by Armenian National Supercomputing Center - Implemented by EIF and AITC / Armenian-Indian Center for Excellence in ICT by EIF

«Հայաստանում Ազգային գերհամակարգչային կենտրոնի ստեղծում» (ANSCC) ծրագրի ներքո հայտարարվում է ևս մեկ դասընթաց՝ "Data Visualization in Python”։

Դասընթացի նպատակը.
Դասընթացի հիմնական նպատակն է մասնակիցներին ծանոթանալ Python-ի գործիքակազմին, մասնավորապես՝ Pandas, Matplotlib, Seaborn գրադարաններին, կապված տվյալների վիզուալիզացիայի հետ:
Մասնակիցները կկարողանան ավելի հեշտությամբ հայտնաոերել տվյալների հնարավոր օրինաչափությունները, միտումները և այլ բնութագրերը։

Դասընթացի ընթացքում կներկայացվեն հետևյալ թեմաները՝
  • Data visualization basics
  • Python data visualization libraries
  • Pandas
  • Matplotlib
  • Seaborn
  • Capstone project
Դասընթացը կվարի Աշոտ Բալայանը, ով կրթություն է ստացել Նյու-Յորքի Բրուքլինի քոլեջում, Մոսկվայի Պետական Համալսարանում և Երևանի Պետական Համալսարանում, իսկ այժմ Վիճակագրական ծրագրավորում՝ R, SPSS, Python է դասավանդում Ռուս-Հայկական համալսարանում։

Ովքե՞ր կարող են մասնակցել՝
Մասնակիցները պետք է ունենան նախնական գիտելիքներ Python-ի հիմունքներից, Jupiter Anaconda-ից և Basic Descriptive Statistics-ից։

Դասընթացի մանրամասները՝
  • մասնակցությունն՝ անվճար,
  • ձևաչափը՝ լսարանային /offline/,
  • մեկնարկը՝ նոյեմբերի 28,
  • տևողությունը՝ 12 ժամ,
  • օրերը՝ երեքշաբթի և չորեքշաբթի, ժամերը՝ 19:00-21:00,
  • լեզուն՝ հայերեն, անգլերեն,
  • վայրը՝ AITC կենտրոն (ք․ Երևան, Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ, Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ 1-ին հարկ)։
Ինչպե՞ս դիմել։
Հետաքրքրված անձինք պետք է մինչև նոյեմբերի 27-ը, ժամը՝ 14։00 լրացնեն հետևյալ առցանց հայտաձևը՝ https://bit.ly/49pXawk.

Շտապե՛ք դիմել, տեղերը սահմանափակ են, ինչով պայմանավորված ոչ բոլոր հայտերը կստանան հաստատում։

Այս անվճար դասընթացների շարքն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (Enterprise Incubator Foundation (EIF) Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի AITC / Armenian-Indian Center for Excellence in ICT by EIF) կողմից՝ ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի (IIAP NAS RA) հետ համատեղ։

Հարցերի կամ հավելյալ տեղեկատվության համար՝
  • +374 93 556810
  • +374 99 556810
  • +374 10 556810
  • +374 41 556816

 
News
Call for Papers – CODASSCA 2026 | Yerevan

We invite researchers and practitioners to submit their work to the 5th CODASSCA Conference, focused on data-driven and human-centered technologies.

Submission deadline:
May 1, 2026

Accepted papers
IEEE Xplore

Includes PhD/Master’s/Bachelor’s Forum + IoT Health Workshop

See full details in the attached announcement



                                                           
CONTACTS
  • 0014, Yerevan, Republic of Armenia, 1, P. Sevak str.
  • Phone: (+37410) 28-20-50
  • E-mail: iiap@sci.am
ABOUT INSTITUTE
SCIENTIFIC ACTIVITY
EDUCATION