«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի ԵՎ սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության ԵՎ գիտության կոմիտեն» այժմ ունի eduroam-ի թարմացված տարբերակ @hesc.am փոստային հասցեների միջոցով
Ուրախ ենք տեղեկացնել, որ կատարվել են բոլոր կարգավորումները, և «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն» այժմ ունի eduroam-ի թարմացված տարբերակ @hesc.am փոստային հասցեների միջոցով: edruoam-ին միանալու համար լրացուցիչ գրանցման որևէ կարիք չկա։ Բոլոր նրանք, ովքեր ունեն գործող @hesc.am էլ. փոստի հասցե, կարող են դրա անունը/գաղտնաբառը օգտագործելով միանալ eduroam-ին: Հիշեցնենք, որ eduroam WiFi-ին միանալու համար պետք է նախ կատարել սարքի (հեռախոս, պլանշետ, ...) սկզբնական կարգավորում: Ամեն մի սարքի համար դա պետք է անել միայն մեկ անգամ և այդ պահին անհրաժեշտ կլինի ինտերնետ հասանելիություն տվյալ սարքում: Ներկայիս թարմացումից հետո մինչ այժմ կարգավորված սարքերը, հավանաբար կարիք կլինի մեկ անգամ ևս նորից կարգավորել՝ ստորև նշված խորհուրդների համաձայն: Նախ համոզվեք, որ eduroam-ի բոլոր նախորդ կարգավորումները հեռացված են սարքից և «eduroam» WiFi-ի համար ջնջվել է նախկինում հնարավոր պահպանված կարգավորումները՝ «forget network»: Հակառակ դեպքում նոր կարգավորումը գուցե չհաջողվի մինչև չհեռացնեք նախորդը: Սարքի սկզբնական մեկանգամյա կարգավորման համար խնդրում ենք օգտագործել հետևյալ 2 մեթոդներից մեկը.
- Ձեր սարքում տեղադրեք geteduroam հավելվածը (առկա է https://www.geteduroam.app կայքում, App Store-ում և Google Play-ում) geteduroam հավելվածը տեղադրելուց հետո պետք է գտնեք Ձեր կազմակերպությունը Higher Education and Science Committee (HESC), հավաքելով "hesc" որոնման դաշտում: Այնուհետև մուտքագրեք ձեր գործող @hesc.am էլ. փոստի հասցեի անունը/գաղտնաբառը և կմիանաք eduroam-ին:
Այս մեթոդն ավելի հեշտ է, բայց դեռ նոր է և գուցե որոշ սարքերում չգործի:Այդ դեպքում, խորհուրդ ենք տալիս անցնել ստորև նշված երկրորդ տարբերակին:
- Ձեր սարքում բացեք cat.eduroam.org կայքը և "Click here to download your eduroam® installer" հղումով տեղադրեք համապատասխան պրոֆայլը: Մեր կայքում (https://asnet.am/about.php?art=news_edur&lang=hy) առկա են ուղեցույցներ տարբեր տեսակի սարքերի համար: Նկատի ունեցեք, որ այս տարբերակի դեպքում նույնպես պետք է ընտրեք ճիշտ կազմակերպություն, որը Ձեր պարագայում հետևյալն է՝ "Higher Education and Science Committee (HESC)": cat.eduroam.org-ում ճիշտ կազմակերպությունը գտնելու համար բավական է գրել ինչ-որ բանալի-բառ, օրինակ՝ hesc:
Անհրաժեշտության դեպքում ազատորեն դիմեք մեր օգնությանը: ԿԱՐԵՎՈՐ Է. Եթե մոտ ժամանակ կարիք կունենաք eduroam-ին միանալ արտերկրում, ապա ապահովության համար Ձեր սարքի սկզբնական կարգավորումը ցանկալի է անել նախքան արտասահման մեկնելը, որպեսզի տեղում համոզվեք, որ կարգավորումն անխափան կատարվել է: Դրանից հետո դուք կկարողանաք միանալ eduroam-ին աշխարհի ցանկացած կետում, որտեղ կա eduroam ծածկույթ: edruoam-ի համաշխարհային ծածկույթը ներկայացված է հետևյալ էջում՝ https://monitor.eduroam.org/map_service_loc.php։ Հայաստանում edruoam-ի ներկայիս ծածկույթին կարող եք ծանոթանալ https://www.eduroam.am կայքում: Ցանկանում ենք Ձեզ կայուն WiFi կապ ամենուր՝ eduroam-ի միջոցով:
|
|
|