Դիտել բոլոր նորությունները

Համառոտ պատմություն

Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը (ԻԱՊԻ) հանդիսանում է Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիայի  (ՀՀ ԳԱԱ) առաջատար գիտահետազոտական և տեխնոլոգիաների զարգացման ինստիտուտը կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի, ինչպես նաև գիտության և տեխնիկայի տարբեր ճյուղերում համակարգչային տեխնոլոգիաների կիրառման ասպարեզում:
1957թ. հիմնադրվելուց ի վեր  (ի սկզբանե նրա անվանումը ՀՀ ԳԱԱ և Երևանի Պետական Համալսարանի հաշվողական կենտրոն էր) ԻԱՊԻ-ն ուշագրավ դեր է խաղացել Հայաստանում` մշակույթի տարածմամբ համակարգչային գիտության և նրա կիրառությունների ոլորտներում:
Համակարգչային գիտությունը և կիրառական մաթեմատիկան ԻԱՊԻ հիմնական գիտական ուղղություններից են: Այս ոլորտում հետազոտությունները սկսվել են 50-ականների սկզբին, երբ Խորհրդային Հայաստանը ԽՍՀՄ գիտական և գիտահետազոտական գործունեության հիմնական հանգույցն էր՝ կապված  ԷՀՄ-ների, արդյունաբերական հաշվարկների, ծրագրային ապահովման մշակման հետ:
Գիտական դպրոցներ են ստեղծվել ԻԱՊԻ-ում համակարգչային գիտության և կիրառական մաթեմատիկայի հիմնական ուղղություններով՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և այլ երկրների հայտնի գիտական կազմակերպությունների հետ սերտ համագործակցությամբ:
Ներկայումս ԻԱՊԻ տեսական հետազոտությունները ներառում են. մաթեմատիկական տրամաբանություն, ալգորիթմների տեսություն, ավտոմատների տեսություն, հանրահաշվական կոդավորման տեսության, արհեստական բանականություն և իմացական մոդելներ, դիսկրետ մաթեմատիկա, գրաֆների տեսություն, պատկերների մշակում, ինֆորմացիայի տեսություն և մաթեմատիկական վիճակագրություն, թվային մեթոդներ: ԻԱՊԻ-ն տարածաշրջանում առաջատարի դիրքերում է ՏՀՏ ոլորտում, որը իր կարևորագույն տեխնոլոգիական ուղղություններից է: ԻԱՊԻ-ն նախագծել և ստեղծել է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական համակարգչային ցանցը (ASNET-AM) և համակարգում է ցանցի էլեկտրոնային ենթակառուցվածքները: ASNET-AM-ը ներառում է ավելի քան 65 հետազոտական և կրթական կազմակերպությունների ցանցեր Հայաստանի քաղաքներում: ASNET-AM ցանցի ենթակառուցվածքը Երևանում կառուցված է «dark fiber» մուգ մանրաթելի տեխնոլոգիայով, որն ապահովում է 100/1000/10000 Մբիթ/վրկ թողունակություն: Միջազգային կապուղու թողունակությունը գերազանցում է 1000 Մբիթ/վրկ: 
«Համակարգչային գիտություն և տեղեկատվական տեխնոլոգիաներ» (CSIT) միջազգային գիտաժողովը, որը ԻԱՊԻ-ն կազմակերպում և անցկացնում է երկու տարին մեկ անգամ սկսած 1997 թվականից, կարևոր իրադարձություն է Հայաստանի գիտական կյանքում և նպաստում է ինֆորմատիկայի ժամանակակից ճյուղերի զրգացմանը Հայաստանում:
1963 թվականից ԻԱՊԻ-ն հրատարակում է «Համակարգչային գիտության մաթեմատիկական խնդիրները» գիտական հետազոտությունների ժողովածուն: Մինչև այժմ տպագրվել է ժողովածուի 46 համար:
2004 թվականից ԻԱՊԻ-ում իրականացվում է մագիստրատուրայի ուսուցում ՀՀ ԳԱԱ միջազգային գիտակրթական կենտրոնի Ինֆորմատիկայի ամբիոնի միջոցով, որտեղ դասավանդում են ԻԱՊԻ մասնագետները:
ԻԱՊԻ-ն համագործակցության պայմանագրեր ունի միջազգային և տեղական գիտական և կրթական մի շարք հաստատությունների հետ: ԻԱՊԻ-ի գիտական համագործակցությունը տարբեր երկրների գիտնականների հետ խթանվում է նաև մի շարք նախագծերի միջոցով հետևյալ կազմակերպությունների շրջանակներում՝ EU FP, UNDP, CRDF, ISTC, NATO և այլն: Ազգային մակարդակով ԻԱՊԻ-ն բազմաթիվ թեմատիկ ծրագրեր է իրականացնում առաջատար գիտաշխատողների ղեկավարությամբ:

 
Նորություններ
We are proud to share that the ISSI 2025 Conference is coming soon!
This prestigious event is organized by the Centre for Scientific Analysis and Monitoring (CSIAM), part of the Institute for Informatics and Automation Problems of NAS RA (IIAP), and hosted by Yerevan State University (YSU) under the auspices of the International Society for Informetrics and Scientometrics (ISSI).




                                                           
ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ
  • 0014, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն, Պ.Սևակ 1
  • Հեռ.: (+37410) 28-20-50
  • Էլ. փոստ: iiap@sci.am
ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՄԱՍԻՆ
ԳԻՏ. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ