Դիտել բոլոր նորությունները

15.10.2022

All4R&D նախագծի եզրափակիչ համաժողովը ԵՎ արդյունքները





Սույն թվականի հոկտեմբերին կայացած եզրափակիչ համաժողովը ամփոփիչ քայլ էր դեպի «Նորարարական և բաց համագործակցային հարթակի միջոցով ակադեմիա–արդյունաբերություն դաշինքի խթանումը հանուն հետազոտության և մշակման» (All4R&D Erasmus+) նախագծի ավարտը։
All4R&D նախագծի նպատակն էր՝ խթանել հետազոտությունը, նորարարությունը, գիտելիքի և տեխնոլոգիաների փոխանակումը Բոսնիա և Հերցեգովինայի և Հայատանի միջև՝ ակադեմիական-արդյունաբերական միություն ռազմավարության զարգացման միջոցով: 
Նախագծի հիմնական նպատակներն են՝
  • Հետազոտական և զարգացնող միավորների ու արդյունաբերության հետ համատեղ ամրապնդել համալսարանական առկա կառուցվածքները և հիմնադրել նորերը, առևտրայնացնել գիտելիքների ստեղծման և փոխանցման ասպարեզում գործընկերների  հետազոտության  և զարգացման  արդյունքները,
  • Համագործակցության համար մշակել մեթոդաբանություն և բաց նորարարություն, ստեղծել ցանց, որը ուղղված կլինի գիտելիքի, նորարարությունների և համագործակցության ներուժի փոխանցմանը,
  • Փորձնական ծրագրերի միջոցով փորձարկել և վերանայել համալսարանների և կազմակերպությունների միջև եղած համագործակցության մոդելը,
  • Բարձրացնել ուսանողների և շրջանավարտների կարիերայի զարգացումը՝ առաջարկելով նորարարական հնարավորություններ կրթության և հետազոտության բնագավառում:
Նախագծի աշխատանքային հանդիպումների եւ փոխադարձ այցելությունների ընթացքում  ուսումնասիրվել է Ռուհրի համալսարանի (Բոխում, Գերմանիա) և Վաասայի համալսարանի (Ֆինլանդիա)  հետազոտական նախագծեր իրականացնելու փորձը։
Որպես նախագծի հիմնական նպատակի իրագործման միջոց է ընտրվել նաեւ համալսարան-արդյունաբերություն  կոոպերատիվ համագործակցության ունիվերսալ հարթակի ստեղծումը։ Ծրագրի շրջանակներում մշակվել են 50 մասնագիտական դասընթացներ՝ բաժանված 6 ոլորտների, որոնք ներկայացված են հարթակում։

Նախագծի արդյունքում 2021 թվականին Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանում հիմնվել է ՀՀ Գիտությոեւնների ազգային ակադեմիայի Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի և ՀԱՊՀ-ի համատեղ գիտահետազոտական կենտրոնը, որը ԻԱՊԻ-ին թույլ կտա ՀԱՊՀ-ի և մյուս բուհերի հետ իրականացնել նոր  գիտահետազոտական նախագծեր։
 
Նորություններ
Հիմք ընդունելով "Բնական լեզվի և խոսքի մշակման" թեմայով 23RL-1B028 գիտահետազոտական նախագծի իրականացման ընթացքում ձևավորված գիտական խմբի գործունեությունը և գիտական խորհրդի դրական կարծիքը, ինչպես նաև հայերենի ավտոմատ մշակման, խոսքի ճանաչման և բնական լեզվի տեխնոլոգիաների զարգացման կորևորությունը՝ ստեղծվեց "Բնական լեզվի և խոսքի մշակման լաբորատորիա" որպես ՀՀ ԳԱԱ ԻԱՊԻ-ի կառուցվածքայի ստորաբաժանում։



On July 22, 2026 at 14:00 the Institute for Informatics and Automation Problems (IIAP NAS RA) is pleased to host a seminar by Dr. Mona Ghassemian

Venue: IIAP NAS RA, 4th Floor – Seminar Room.

Seminar Title:
6G Architectural Foundations and AI-Native Solutions for Future Connected Robotics





2026թ. հուլիսի 22-ին ժ.10:00-ին
Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտում անցկացվելու է 2026/2027թթ. ուսումնական տարվա առկա ուսուցման ասպիրանտուրայի ընդունելության մասնագիտական քննություն՝ ըստ Ե.13.05 (Ծրագիրը) և Ա.01.07 (Ծրագիրը) մասնագիտությունների:





Call for Papers – CODASSCA 2026 | Yerevan


We invite researchers and practitioners to submit their work to the 5th CODASSCA Conference, focused on data-driven and human-centered technologies.

Submission deadline:
May 1, 2026

Accepted papers
IEEE Xplore

Includes PhD/Master’s/Bachelor’s Forum + IoT Health Workshop

See full details in the attached announcement․ 



                                                           
ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ
  • 0014, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն, Պ.Սևակ 1
  • Հեռ.: (+37410) 28-20-50
  • Էլ. փոստ: iiap@sci.am
ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՄԱՍԻՆ
ԳԻՏ. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ