See All News

18.10.2023

Armenian National Supercomputing Center / Introduction to the first principles modeling in HPC





Event by Armenian National Supercomputing Center - Implemented by EIF, AITC / Armenian-Indian Center for Excellence in ICT by EIF and Enterprise Incubator Foundation (EIF)

«Հայաստանում Ազգային գերհամակարգչային կենտրոնի ստեղծում» (ANSCC) ծրագրի ներքո հայտարարվում է ևս մեկ դասընթաց՝ "Introduction to the first principles modeling in HPC”։

Դասընթացի նպատակը.
Տրամադրել հիմնարար գիտելիքներ խտության ֆունկցիաների տեսության (DFT)-ի վերաբերյալ և սովորեցնել օգտագործել ժամանակակից ծրագրային փաթեթները՝ նյութերի տարբեր հատկությունները հաշվարկելու համար։

Դասընթացի ընթացքում կներկայացվեն հետևյալ թեմաները՝
  • Introduction to atomistic modelling
  • Basics of density functional theory
  • Basics of Quantum Espresso tool for DFT
  • Modelling of simple solids
  • Modelling of molecules
  • Modelling of surfaces and adsorption of molecules on them

Դասընթացը կվարի Հայկ Զաքարյանն, ում թեկնածուական աշխատանքը նվիրված է եղել տարբեր մակերևույթների հատկությունների ուսումնասիրմանը՝ օգտագործելով ժամանակակից քվանտաքիմիական հաշվարկային մեթոդները։ Այժմ Հայկ Զաքարյանը Երևանի պետական համալսարանի Կիսահաղորդչային սարքերի և նանոտեխնոլոգիաների կենտրոնում գործող Հաշվարկային Նյութագիտության Լաբորատորիայի ղեկավարն է։ Լաբորատորիան զբաղվում է նոր նյութերի հայտնաբերմամբ՝ օգտագործելով գերհզոր հաշվարկային ռեսուրսները և խտության ֆունկցիոնալի տեսությունը։

Ովքե՞ր կարող են մասնակցել՝
Մասնակիցները պետք է ունենան նախնական գիտելիքներ ծրագրավորման, Linux-ի հիմունքներից, Python-ից, քիմիայից, ֆիզիկայից և մաթեմատիկայից։

Դասընթացի մանրամասները՝
  • մասնակցությունն՝ անվճար,
  • ձևաչափը՝ լսարանային /offline/,
  • մեկնարկը՝ նոյեմբերի 9-ին,
  • տևողությունը՝ 12 ժամ
  • օրերը՝ երկուշաբթի և հինգշաբթի, ժամերը՝ 18:30-20:30
  • լեզուն՝ հայերեն, անգլերեն
  • վայրը՝ AITC/EIF կենտրոն (ք․ Երևան, Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ, Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ 1-ին հարկ)։
Ինչպե՞ս դիմել։
Հետաքրքրված անձինք պետք է մինչև նոյեմբերի 7-ը /ներառյալ/ լրացնեն հետևյալ առցանց հայտաձևը՝ https://bit.ly/3PKLTyT.

Շտապե՛ք դիմել, տեղերը սահմանափակ են, ինչով պայմանավորված ոչ բոլոր հայտերը կստանան հաստատում։

Անվճար դասընթացների այս շարքն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (Enterprise Incubator Foundation (EIF) և Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի AITC / Armenian-Indian Center for Excellence in ICT) կողմից՝ ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի (IIAP NAS RA) հետ համատեղ։

Հարցերի կամ հավելյալ տեղեկատվության համար՝
  • +374 93 556810
  • +374 99 556810
  • +374 10 556810
  • +374 41 556816
 
News
The professional qualifying examinations on the specialties E.13.04 and E.13.05 will be held on November 28, 2023 at 12:00 in the Institute for Informatics and Automation Problems.




On November 30, 2023 at 14:00 the general seminar of IIAP will be held (the seminar's room, IV floor).

On the agenda there is the report of PhD in physical and mathematical sciences, leading scientific researcher Iskandar Karapetyan on Complete caps in affine geometry AG(n, 3).



Training Series for High Performance Computing (HPC)


EIF-ը և AITC-ն՝ IIAP NAS RA-ի հետ համատեղ, «Հայաստանում Ազգային գերհամակարգչային կենտրոնի ստեղծում» (ANSCC) ծրագրի ներքո, հայտարարում են ԱՆՎՃԱՐ դասընթացներ Data Visualization in Python թեմայի շուրջ։




The qualifying test in Informatics for PhD students will take place on December 14, 2023 at 11:00 in the Institute for Informatics and Automation Problems. 



                                                           
CONTACTS
  • 0014, Yerevan, Republic of Armenia, 1, P. Sevak str.
  • Phone: (+37410) 28-20-30
  • E-mail: iiap@sci.am
ABOUT INSTITUTE
SCIENTIFIC ACTIVITY
EDUCATION