Դիտել բոլոր նորությունները

18.10.2023

Armenian National Supercomputing Center / Introduction to Molecular Dynamics in HPC





Event by Armenian National Supercomputing Center - Implemented by EIF and AITC / Armenian-Indian Center for Excellence in ICT by EIF


«Հայաստանում Ազգային գերհամակարգչային կենտրոնի ստեղծում» (ANSCC) ծրագրի ներքո հայտարարվում է ևս մեկ դասընթաց՝ "Introduction to Molecular Dynamics in HPC”։

Դասընթացի նպատակը.
Մոլեկուլային դինամիկայի փաթեթների առկա և պոտենցիալ օգտագործողներին ներկայացնել HPC միջավայրում կենսաբանական համակարգերի հաջող մոդելավորման համար մեթոդը և անհրաժեշտ քայլերը:

Դասընթացի ընթացքում կներկայացվեն հետևյալ թեմաները՝
  • Introduction to Molecular dynamics (MD)
  • MD program packages
  • MD force fields
  • GROMACS file formats
  • System preparation
  • Energy minimization
  • System equilibration
  • Production simulation
  • Trajectory Analysis
Դասախոսությունը կվարի կենսաբանական գիտությունների թեկնածու Գրիգոր Առաքելովը, ով ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի կենսաբանական պրոցեսների հաշվողական մոդելավորման լաբորատորիայի ավագ գիտաշխատող է, Biosim AI-ի In Silico Drug Discovery թիմի ղեկավարն է և Ռուս-հայկական համալսարանի ավագ դասախոս է:

Ո՞վքեր կարող են մասնակցել՝
Մասնակիցները պետք է ունենան նախնական գիտելիքներ Linux-ի հիմունքներից։

Դասընթացի մանրամասները՝
  • մասնակցությունն՝ անվճար,
  • ձևաչափը՝ լսարանային /offline/,
  • մեկնարկը՝ նոյեմբերի 7-ին,
  • տևողությունը՝ 12 ժամ
  • օրերը՝ երեքշաբթի և ուրբաթ, ժամերը՝ 19:00-21:00
  • լեզուն՝ հայերեն, անգլերեն
  • վայրը՝ AITC կենտրոն (ք․ Երևան, Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ, Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ 1-ին հարկ)։
Ինչպե՞ս դիմել։
Հետաքրքրված անձինք պետք է մինչև նոյեմբերի 5-ը /ներառյալ/ լրացնեն հետևյալ առցանց հայտաձևը՝ https://bit.ly/3rrwHx6.

Շտապե՛ք դիմել, տեղերը սահմանափակ են, ինչով պայմանավորված ոչ բոլոր հայտերը կստանան հաստատում։

Այս անվճար դասընթացների շարքն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (Enterprise Incubator Foundation (EIF) և Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի AITC / Armenian-Indian Center for Excellence in ICT) կողմից՝ ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի (IIAP NAS RA) հետ համատեղ։

Հարցերի կամ հավելյալ տեղեկատվության համար՝
  • +374 93 556810
  • +374 99 556810
  • +374 10 556810
  • +374 41 556816
 
Նորություններ

On July 22, 2026 at 14:00 the Institute for Informatics and Automation Problems (IIAP NAS RA) is pleased to host a seminar by Dr. Mona Ghassemian

Venue: IIAP NAS RA, 4th Floor – Seminar Room.

Seminar Title:
6G Architectural Foundations and AI-Native Solutions for Future Connected Robotics





2026թ. հուլիսի 22-ին ժ.10:00-ին
Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտում անցկացվելու է 2026/2027թթ. ուսումնական տարվա առկա ուսուցման ասպիրանտուրայի ընդունելության մասնագիտական քննություն՝ ըստ Ե.13.05 (Ծրագիրը) և Ա.01.07 (Ծրագիրը) մասնագիտությունների:





Call for Papers – CODASSCA 2026 | Yerevan


We invite researchers and practitioners to submit their work to the 5th CODASSCA Conference, focused on data-driven and human-centered technologies.

Submission deadline:
May 1, 2026

Accepted papers
IEEE Xplore

Includes PhD/Master’s/Bachelor’s Forum + IoT Health Workshop

See full details in the attached announcement․ 



                                                           
ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ
  • 0014, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն, Պ.Սևակ 1
  • Հեռ.: (+37410) 28-20-50
  • Էլ. փոստ: iiap@sci.am
ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՄԱՍԻՆ
ԳԻՏ. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ