|
ՀՀ ԳԱԱ ԻԱՊԻ-ի "Կոդավորման և ազդանշանների մշակման" բաժինը հրավիրում է աշխատանքի
ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի "Կոդավորման և ազդանշանների մշակման" բաժինը աշխատանքի է հրավիրում մաթեմատիկական և տեխնիկական կրթությամբ մագիստրոսների, ինչպես նաև 4-րդ կուրսի ուսանողների հետևյալ ուղություններում․
- Գաղտնագրություն (Cryptography)
- Կոդավորման Տեսություն (Coding Theory)
- Պատկերների մշակում (Image Processing)
- Ազդանշանների մշակում (Signal Processing)
- Համակարգչային տեսանելիություն (Computer Vision)։
Պահանջներ՝
- Խորը գիտելիքներ հանրահաշվից և թվային մեթոդներից։
- Անգլերենի իմացությունը պարտադիր է, ռուսերենի իմացությունը՝ ցանկալի:
- Ցանկալի է առնվազն մեկ ծրագրավորման լեզվի իմացություն:
- Աշխատանքային փորձը պարտադիր չէ:
Աշխատանքին դիմելու համար կարող եք ինքնակենսագրականը (CV) ուղարկել sabrahamyan@sci.am էլեկտրոնային հասցեին:
|
|
|