|
Հայաստանի ազգային գերհամակարգչային կենտրոնի բացման արարողությունը
Այսօր Ինժեներական քաղաքում տեղի է ունեցել Հայաստանի ազգային գերհամակարգչային կենտրոնի պաշտոնական բացումը։ Թուլուզի Համակարգչային գիտությունների գիտահետազոտական ինստիտուտ կողմից Հայաստանին փոխանցված գերհամակարգիչը, որն անվանակոչվել է ի պատիվ հայազգի մեծանուն շանսոնիե Շարլ Ազնավուր, տարածաշրջանում առաջինն է։ Դա մեծ խթան է հանդիսանալու Հայաստանում մեծ հաշվարկների ոլորտի զարգացման համար, ինչը շղթայական դրական արդյունքը կունենա գիտության մի շարք ուղղությունների շարունակական առաջընթացի համար։
Գերհամակարգչային կենտրոնի շահագործումն ու սպասարկումն իրականացնելու է ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը։
|
|
|