Գլխավոր էջ

Ինստիտուտի մասին
 Համառոտ պատմություն
 Վարչակազմ
 Ստորաբաժանումներ
 Խորհուրդներ
 Փաստաթղթեր
 Կապ մեզ հետ
 


Գիտ. գործունեությունը
 Հիմնական ուղղություններ
 Ծրագրեր
 Պարբերականներ
 Համագործակցություն
 Գիտահետազոտական
 նախագծեր
 Գիտական միջոցառում-
 ներ


Կրթություն
 Ասպիրանտուրա
 Մագիստրատուրա


Ռեսուրսներ
 ASNET-AM
 ARMGRID
 Գրադարան
Գիտական տեղեկատվության վերլուծության եվ մոնիտորինգի կենտրոն

Բաժնի ղեկավար՝     Շուշանիկ Սարգսյան

Գիտական տեղեկատվության վերլուծության և մոնիթորինգի կենտրոնը (Կենտրոն) գործում է ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի կազմում 2010 թվականի հունվարից։ Կենտրոնն ունի երեք սեկտոր.

  1. Հետազոտությունների և կանխատեսումների սեկտոր,
  2. Տեղեկատվության հավաքագրման և մշակման սեկտոր,
  3. Վիճակագրության և վերլուծության սեկտոր։

Նշված սեկտորներն ուսումնասիրում են ՀՀ գիտության և տեխնոլոգիաների զարգացման խնդիրները, իրականացնում են ոլորտի մոնիթորինգ, պատրաստում են վիճակագրական և վերլուծական բնույթի տեղեկատվություն, ինչպես նաև կատարում են ոլորտի վերաբերյալ կանխատեսումներ և տալիս գնահատականներ:

Web:csiam.sci.am
Ուղղություններ

Գիտաչափություն



2013-2015 թթ. ընթացքում Կենտրոնը ռուսաստանյան «Գիտական էլեկտրոնային գրադարանի» հետ համատեղ իրականացրել է «ՀՀ և ՌԴ գիտնականների գիտական ակտիվության և գիտական կապերի դինամիկայի ուսումնասիրությունը ըստ հղումների շտեմարանների» նախագիծը։ Նախագծի շրջանակներում կազմվել են Հայաստանի գիտական ամսագրերի մատենագիտական նկարագրությունները: Կատարվել է հեղինակների և կազմակերպությունների նույնականացում, որոնք ստացել են ռուսական eLibrary հարթակի նույնացուցիչներ։ Նկարագրությունը ներառում է 2007-2012 թվականները։ Մի քանի տասնյակ հայաստանյան ամսագրեր նույնպես ստացել են իրենց նույնացուցիչները eLibrary հարթակում։
Իրականացվել է նաև ՀՀ Գիտության պետական կոմիտեի և Ռուսասանյան հումանիտար գիտակահիմնադրմի ու Հիմնարար հետազոտությունների ռուսաստանյան հիմնադրամի հետ կազմակերպվող համատեղ մրցույթների գիտաչափական հետազոտությունը, որի համար օգտագործվել են երեք շտեմարաններ՝ Գիտական հղման հայկական ցուցիչը, Գիտական հղման ռուսաստանյան ցուցիչը և Web of science-ը։
Բացի այդ Կենտրոնը մասնակից է  «ԱՐՄԱԶԵԳ. Հարատև կրթության զարգացումը Անդրկովկասում, հեռավար ուսուցում» Տեմպուս ծրագրի, որին մասնակցում են մի շարք հայկական, վրացական և եվրոպական համալսարաններ և իսնտիտուտներ։ Ծրագրի նպատակն է մասնակից կազմակերպություններում ներդնել և զարգացնել հեռավար կրթության բաղադրիչը։

armazeg-logo.png


Ընտրված հրապարակումներ
Միջոցառումներ
 Գիտժողովներ
 Աշխատաժողովներ
 Սեմինարներ
 Դասընթացներ
 Գիտական խորհուրդ
 Մասնագիտական խորհուրդ
 


Նորություններ

Armenian National Academy of Sciences selected as new ‘FabSpace’

 

The Call for Participation is open for Eastern Partnership research collaborations to submit Enlighten Your Research proposals– deadline midnight CET on Friday 16 March 2018.


Copyright © 2013, IIAP NAS RA