|
NI4OS- Europe ազգային «Բաց Գիտություն» կարողությունների զարգացման երկրորդ դասընթացի գրանցումը բաց է Հայաստանի գիտակրթական համայնքի համար
ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը Եվրոմիության կողմից ֆինանսավորվող NI4OS նախագծի հետ համատեղ ս․թ․ դեկտեմբերի 18-ին կազմակերպում է երկրորդ առցանց աշխատանքային գիտաժողովը` նվիրված «Բաց գիտությանը» և «Բաց հետազոտական տվյալներին»: Գիտաժողովի նպատակն է ներկայացնել վերոնշյալ թեմաները գիտակրթական համայնքին:
Միջոցառումը նախատեսված է էլեկտրոնային ենթակառուցվածքների փորձագետների, տվյալների պահպանման կառավարման, գրադարանների, գիտական և հետազոտական համայնքների ներկայացուցիչների համար։
Մանրամասներին ծանոթանալու, ինչպես նաև գրանցվելու համար կարող եք այցելել https://events.ni4os.eu/event/15/ հղումով։
|
|
|