|
ARMDOCT ծրագրի ամփոփման եզրափակիչ համաժողով
ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի ներկայացուցիչներն ակտիվորեն մասնակցեցին « Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան» (ARMDOCT) համաժողովին, որը տեղի ունեցավ դեկտեմբերի 1-ին ք. Երևանի Կոմիտասի թանգարան-ինստիտուտում։
Ծրագրի շրջանակներում ARMDOCT կոնսորցիումի անդամ հաստատությունները գործարկել են դոկտորական դպրոցներ և ծրագրեր: Ինֆորմատիկայի և ավտոմատացման հիմնախնդիրների ինստիտուտը (IIAP) և Հայաստանում Ֆրանսիական համալսարանը (UFAR) համագործակցել են Համակարգչային գիտության ոլորտում համատեղ դոկտորական դպրոց ստեղծելու համար:
Եզրափակելով միջոցառումը՝ կոնսորցիումի ամդամ Հայաստանյան բոլոր բուհերը, գործող գիտահետազոտական կազմակերպությունները և նախաձեռնությանը միացած Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր։
|
|
|