Դիտել բոլոր նորությունները

26.01.2024

Hands-on training on Supercomputer access





Event by Armenian National Supercomputing Center - Implemented by EIF and AITC / Armenian-Indian Center for Excellence in ICT by EIF


«Հայաստանում Ազգային գերհամակարգչային կենտրոնի ստեղծում» (ANSCC) ծրագրի ներքո հայտարարվում է ևս մեկ դասընթաց՝ "Hands-on training on Supercomputer access”։


Դասընթացի նպատակը
Բացահայտել գերհամակարգչի ողջ ներուժը, որը նախատեսված է այն անհատների համար, ովքեր փնտրում են գործնական փորձ գերհամակարգիչները օգտագործելու հարցում: Այս համապարփակ դասընթացն ընդգրկում է հիմնարար հասկացություններ և գործնական հմտություններ՝ հզորացնելու մասնակիցների գիտելիքները, որոնք անհրաժեշտ են զարգացած հաշվողական համակարգերի հնարավորություններն օգտագործելու համար:


Դասընթացի ընթացքում կներկայացվեն հետևյալ թեմաները՝
  • Introduction to supercomputing and exascale computing
  • Introduction to Armenian National Supercomputing Center
  • Accessing to supercomputing resources
  • Data management in supercomputers
  • Basics of parallel programming using message-passing (MPI) and threading (OpenMP) paradigms
  • Practical exercises on job submitting and managing: Intro to Slurm, interactive jobs
Դասընթացը կվարի ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման հիմնախնդիրների ինստիտուտի տնօրեն և գիտական հաշվողական կենտրոնի ղեկավար Հրաչյա Ասցատրյանը։


Ովքե՞ր կարող են մասնակցել՝
Հայ-Ռուսական Համալսարանի ուսանողները։
Մասնակիցներին պետք չեն որևէ նախնական գիտելիքներ:

Դասընթացի մանրամասները՝
  • մասնակցությունն՝ անվճար,
  • ձևաչափը՝ լսարանային /offline/,
  • տևողությունը՝ 8 ժամ
  • օրերը՝ հունվարի 26-ին, ժամը՝ 16:00-20:00, հունվարի 27-ին, ժամը՝ 10։00-14։00
  • լեզուն՝ հայերեն, անգլերեն
  • վայրը՝ AITC կենտրոն (ք․ Երևան, Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ, Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ 1-ին հարկ, մուտքը՝ Ալեք Մանուկյան փողոցի կողմից)։
Ինչպե՞ս դիմել։
Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև հունվարի 25-ը 16։00 / լրացնել սույն առցանց հայտաձևը` https://forms.gle/YXumwSWhswqTjGrm6:

Շտապե՛ք դիմել, տեղերը սահմանափակ են, ինչով պայմանավորված ոչ բոլոր հայտերը կստանան հաստատում։Այս անվճար դասընթացների շարքն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (Enterprise Incubator Foundation (EIF) Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի AITC / Armenian-Indian Center for Excellence in ICT) կողմից՝ ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի (IIAP NAS RA) հետ համատեղ։

Հարցերի կամ հավելյալ տեղեկատվության համար՝
  • +374 93 556810
  • +374 99 556810
  • +374 10 556810
  • +374 41 556816
 
Նորություններ
Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա ՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ
ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը համալրելու համար
(Տեսնել ավելին)




2024թ. մայիսի 23–ին ժ.14։00–ին տեղի կունենա
ՀՀ ԳԱԱ ԻԱՊԻ ընդհանուր գիտական սեմինար (սեմինարը կանցկացվի սեմինարների սենյակում
/4-րդ հարկ/):

Օրակարգում`
Արման Վարդումյանի “ԹՎԱՅԻՆ ԻՆՏԵԳՐԱԼ ՍԽԵՄԱՆԵՐԻ ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ ՊԱՐԱՄԵՏՐԱԿԱՆ ՕՊՏԻՄԱԼԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՄԸ” թեմայով զեկույցը:




ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի  <<Կոդավորման և ազդանշանների մշակման>> բաժինը աշխատանքի է հրավիրում մաթեմատիկական և տեխնիկական կրթությամբ մագիստրոսների, ինչպես նաև 4-րդ կուրսի ուսանողների հետևյալ ուղություններում`
  • Գաղտնագրություն (Cryptography)
  • Կոդավորման Տեսություն (Coding Theory)
  • Պատկերների մշակում (Image Processing)
  • Ազդանշանների մշակում (Signal Processing)
  • Համակարգչային տեսանելիություն (Computer Vision) 
Պահանջներ՝
  1. Խորը գիտելիքներ հանրահաշվից և թվային մեթոդներից
  2. Անգլերենի իմացությունը պարտադիր է, ռուսերենի իմացությունը՝ ցանկալի:
  3. Ցանկալի է առնվազն մեկ ծրագրավորման լեզվի իմացություն:
  4. Աշխատանքային փորձը պարտադիր չէ:
Աշխատանքին դիմելու համար կարող եք ինքնակենսագրականը (CV) ուղարկել 
sabrahamyan@sci.am  էլեկտրոնային հասցեին:





                                                           
ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ
  • 0014, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն, Պ.Սևակ 1
  • Հեռ.: (+37410) 28-20-50
  • Էլ. փոստ: iiap@sci.am
ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՄԱՍԻՆ
ԳԻՏ. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ