See All News

18.05.2022

ԱԿԱԴԵՄԻԿԱԿԱՆ ՍԵՄԻՆԱՐՆԵՐԻ ՇԱՐՔ
իրականացվում է «Հայաստանում Ազգային գերհամակարգչային կենտրոնի ստեղծում» ծրագրի շրջանակում





 Հայաստանում բարձր արտադրողականությամբ հաշվարկների, ամպային տեխնոլոգիաների, մեծածավալ և լայնամասշտաբ տվյալների վերլուծության, արհեստական բանականության ոլորտներում նորարարական լուծումների ստեղծումն, ինչպես նաև որակավորված մասնագետների պատրաստումն այսօր օրակարգային է։
Հենց այս ոլորտի զարգացմանն է ուղղված ակադեմիական սեմինարների շարքը, որում ներառված են չափազանց ինտերակտիվ և հետաքրքիր հանդիպումներ, որոնք կխթանեն երիտասարդների հետաքրքրությունը ոլորտի նկատմամբ և կտան բազային գիտելիք և հմտություններ։

ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի (ԻԱՊԻ) Գիտական հաշվարկների ​​կենտրոնի ղեկավար Հրաչյա Ասցատրյանը կվարի ակադեմիական սեմինարների շարքի առաջին հանդիպումը՝ ընդհանուր հիշողությամբ և բաշխված հիշողությամբ համակարգիչների ծրագրավորման գործիքների մասին։

Այսպիսով, սպասում ենք Ձեզ հենց այս հինգշաբթի՝ մայիսի 19-ին ժամը 19։30-ինISTC-ում։
Մանրամասները՝ https://bit.ly/37WVQ9h։
Եկեք նորը սովորելու և կիսվելու Ձեր գիտելիքներով։

Սեմինարների շարքն իրականացվում է «Հայաստանում Ազգային գերհամակարգչային կենտրոնի ստեղծում» ծրագրի շրջանակում՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի, ԵՊՀ «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի, ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի կողմից։
 
 
News
Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա ՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ
ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը համալրելու համար
(Տեսնել ավելին)




On May 7, 2024 at 14:00 the general seminar of IIAP will be held (the seminar's room, IV floor).

On the agenda
 there is the report of Karen Karapetyan on "CONSTRUCTION OF COMPLETE CAPS IN AFFINE AG(n,3) AND PROJECTIVE PG(n,3) GEOMETRIES".




ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի  <<Կոդավորման և ազդանշանների մշակման>> բաժինը աշխատանքի է հրավիրում մաթեմատիկական և տեխնիկական կրթությամբ մագիստրոսների, ինչպես նաև 4-րդ կուրսի ուսանողների հետևյալ ուղություններում`
  • Գաղտնագրություն (Cryptography)
  • Կոդավորման Տեսություն (Coding Theory)
  • Պատկերների մշակում (Image Processing)
  • Ազդանշանների մշակում (Signal Processing)
  • Համակարգչային տեսանելիություն (Computer Vision) 
Պահանջներ՝
  1. Խորը գիտելիքներ հանրահաշվից և թվային մեթոդներից
  2. Անգլերենի իմացությունը պարտադիր է, ռուսերենի իմացությունը՝ ցանկալի:
  3. Ցանկալի է առնվազն մեկ ծրագրավորման լեզվի իմացություն:
  4. Աշխատանքային փորձը պարտադիր չէ:
Աշխատանքին դիմելու համար կարող եք ինքնակենսագրականը (CV) ուղարկել
sabrahamyan@sci.am  էլեկտրոնային հասցեին:




                                                           
CONTACTS
  • 0014, Yerevan, Republic of Armenia, 1, P. Sevak str.
  • Phone: (+37410) 28-20-50
  • E-mail: iiap@sci.am
ABOUT INSTITUTE
SCIENTIFIC ACTIVITY
EDUCATION