See All News

18.10.2023

Armenian National Supercomputing Center / Cloud Computing and virtualization technologies





Event by Armenian National Supercomputing Center - Implemented by EIF and AITC / Armenian-Indian Center for Excellence in ICT by EIF

«Հայաստանում Ազգային գերհամակարգչային կենտրոնի ստեղծում» (ANSCC) ծրագրի ներքո հայտարարվում է ևս մեկ դասընթաց՝ "Cloud Computing and virtualization technologies”։

Դասընթացի նպատակը.
Օգնել մասնակիցներին ունենալ ամպային հաշվարկի հիմնական հասկացությունների և սկզբունքների ճիշտ պատկերացում: Դասընթացի շնորհիվ մասնակիցները կստանան այն հիմնարար գիտելիքները, որոնք անհրաժեշտ են ամպային հաշվարկների դինամիկ ոլորտում աշխատելու համար:

Դասընթացի ընթացքում կներկայացվեն հետևյալ թեմաները՝
  • Introduction to Cloud Computing
  • Cloud Service Models and Global Providers
  • Cloud Deployment Models and Best Practices
  • Emerging Trends and Practices in Cloud Computing
Դասընթացը կվարի ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման հիմնախնդիրների ինստիտուտի տնօրեն և գիտական հաշվողական կենտրոնի ղեկավար Հրաչյա Ասցատրյանը։

Ովքե՞ր կարող են մասնակցել՝
Մասնակիցները պետք է ունենան նախնական գիտելիքներ Linux-ի հիմունքներից:

Դասընթացի մանրամասները՝
  • մասնակցությունն՝ անվճար,
  • ձևաչափը՝ լսարանային /offline/,
  • մեկնարկը՝ հոկտեմբերի 26,
  • տևողությունը՝ 12 ժամ,
  • օրերը՝ հոկտեմբերի 26,27,30 և 31, ժամերը՝ 18:30-21:30,
  • լեզուն՝ հայերեն, անգլերեն,
  • վայրը՝ AITC կենտրոն (ք․ Երևան, Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ, Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ 1-ին հարկ)։
Ինչպե՞ս դիմել։
Հետաքրքրված անձինք պետք է մինչև հոկեմբերի 24-ը /ներառյալ/ լրացնեն հետևյալ առցանց հայտաձևը՝ https://bit.ly/3LXn7sM.

Շտապե՛ք դիմել, տեղերը սահմանափակ են, ինչով պայմանավորված ոչ բոլոր հայտերը կստանան հաստատում։

Այս անվճար դասընթացների շարքն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (Enterprise Incubator Foundation (EIF) և Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի AITC / Armenian-Indian Center for Excellence in ICT) կողմից՝ ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի (IIAP NAS RA) հետ համատեղ։

Հարցերի կամ հավելյալ տեղեկատվության համար՝
  • +374 93 556810
  • +374 99 556810
  • +374 10 556810
  • +374 41 556816
 
News
Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա ՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ
ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը համալրելու համար
(Տեսնել ավելին)




On May 7, 2024 at 14:00 the general seminar of IIAP will be held (the seminar's room, IV floor).

On the agenda
 there is the report of Karen Karapetyan on "CONSTRUCTION OF COMPLETE CAPS IN AFFINE AG(n,3) AND PROJECTIVE PG(n,3) GEOMETRIES".




ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի  <<Կոդավորման և ազդանշանների մշակման>> բաժինը աշխատանքի է հրավիրում մաթեմատիկական և տեխնիկական կրթությամբ մագիստրոսների, ինչպես նաև 4-րդ կուրսի ուսանողների հետևյալ ուղություններում`
  • Գաղտնագրություն (Cryptography)
  • Կոդավորման Տեսություն (Coding Theory)
  • Պատկերների մշակում (Image Processing)
  • Ազդանշանների մշակում (Signal Processing)
  • Համակարգչային տեսանելիություն (Computer Vision) 
Պահանջներ՝
  1. Խորը գիտելիքներ հանրահաշվից և թվային մեթոդներից
  2. Անգլերենի իմացությունը պարտադիր է, ռուսերենի իմացությունը՝ ցանկալի:
  3. Ցանկալի է առնվազն մեկ ծրագրավորման լեզվի իմացություն:
  4. Աշխատանքային փորձը պարտադիր չէ:
Աշխատանքին դիմելու համար կարող եք ինքնակենսագրականը (CV) ուղարկել
sabrahamyan@sci.am  էլեկտրոնային հասցեին:




                                                           
CONTACTS
  • 0014, Yerevan, Republic of Armenia, 1, P. Sevak str.
  • Phone: (+37410) 28-20-50
  • E-mail: iiap@sci.am
ABOUT INSTITUTE
SCIENTIFIC ACTIVITY
EDUCATION