|
Մեկնարկեցին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները. ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը ՀՀ ԳԱԱ ԻԱՊԻ գիտ․ քարտուղար, ֆիզ. մաթ. գիտ. դոկտոր Հասմիկ Սահակյանին պարգևատրեց ՀՀ ԳԱԱ հոբելյանական մեդալներով։
Սույն թվականի դեկտեմբերի 19-ին մեկնարկեցին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 80-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները։
Հոբելյանական նիստի շրջանակներում ՀՀ ԳԱԱ-ն գիտական համագործակցության համաձայնագրեր ստորագրեց Մոլդովայի գիտությունների ակադեմիայի և Իրանի Իսլամական Հանրապետության գիտությունների ակադեմիայի հետ։
Միջոցառմանը մասնակցեցին Հայաստանի գիտական համայնքը, պատվիրակություններ 12 պետություններից։ Միջոցառման մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը։
ՀՀ ԳԱԱ 80-ամյա հոբելյանի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ են հղել Մոլդովայի, Հունաստանի, Ավստրիայի, Չեխիայի, Ռուսաստանի, Բելառուսի, Բուլղարիայի, Իրանի գիտությունների ակադեմիաները, Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտը։ Տեսաուղերձով հանդես եկան Միջազգային գիտական խորհրդի (ISC) նախագահ Փիթեր Գլյուկմանը, Ղրղզստանի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Կանատբեկ Աբդրահմատովը, Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի Միջուկային ռեակցիաների լաբորատորիայի գիտական ղեկավար, Մենդելեևի անվան ՅՈԻՆԵՍԿՕ-Ռուսաստան միջազգային մրցանակի դափնեկիր, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Յուրի Հովհաննիսյանը։
ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը ՀՀ ԳԱԱ մի շարք աշխատակիցների, այդ թվում՝ ՀՀ ԳԱԱ ԻԱՊԻ գիտ․ քարտուղար, ֆիզ. մաթ. գիտ. դոկտոր Հասմիկ Սահակյանին պարգևատրեց ՀՀ ԳԱԱ հոբելյանական մեդալներով։
|
|
|