See All News

13.01.2024

«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն» այժմ ունի eduroam-ի թարմացված տարբերակ @hesc.am փոստային հասցեների միջոցով





Ուրախ ենք տեղեկացնել, որ կատարվել են բոլոր կարգավորումները, և «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն» այժմ ունի eduroam-ի թարմացված տարբերակ @hesc.am փոստային հասցեների միջոցով:


edruoam-ին միանալու համար լրացուցիչ գրանցման որևէ կարիք չկա։
Բոլոր նրանք, ովքեր ունեն գործող @hesc.am էլ. փոստի հասցե, կարող են դրա անունը/գաղտնաբառը օգտագործելով միանալ eduroam-ին:


Հիշեցնենք, որ eduroam WiFi-ին միանալու համար պետք է նախ կատարել սարքի (հեռախոս, պլանշետ, ...) սկզբնական կարգավորում: Ամեն մի սարքի համար դա պետք է անել միայն մեկ անգամ և այդ պահին անհրաժեշտ կլինի ինտերնետ հասանելիություն տվյալ սարքում: Ներկայիս թարմացումից հետո մինչ այժմ կարգավորված սարքերը, հավանաբար կարիք կլինի մեկ անգամ ևս նորից կարգավորել՝ ստորև նշված խորհուրդների համաձայն:

Նախ համոզվեք, որ eduroam-ի բոլոր նախորդ կարգավորումները հեռացված են սարքից և «eduroam» WiFi-ի համար ջնջվել է նախկինում հնարավոր պահպանված կարգավորումները՝ «forget network»: Հակառակ դեպքում նոր կարգավորումը գուցե չհաջողվի մինչև չհեռացնեք նախորդը:

Սարքի սկզբնական մեկանգամյա կարգավորման համար խնդրում ենք օգտագործել հետևյալ 2 մեթոդներից մեկը.

  1. Ձեր սարքում տեղադրեք geteduroam հավելվածը (առկա է https://www.geteduroam.app կայքում, App Store-ում և Google Play-ում) geteduroam հավելվածը տեղադրելուց հետո պետք է գտնեք Ձեր կազմակերպությունը Higher Education and Science Committee (HESC), հավաքելով "hesc" որոնման դաշտում: Այնուհետև մուտքագրեք ձեր գործող @hesc.am էլ. փոստի հասցեի անունը/գաղտնաբառը և կմիանաք eduroam-ին:
    Այս մեթոդն ավելի հեշտ է, բայց դեռ նոր է և գուցե որոշ սարքերում չգործի:Այդ դեպքում, խորհուրդ ենք տալիս անցնել ստորև նշված երկրորդ տարբերակին:
  2. Ձեր սարքում բացեք cat.eduroam.org կայքը և "Click here to download your eduroam® installer" հղումով տեղադրեք համապատասխան պրոֆայլը: Մեր կայքում (https://asnet.am/about.php?art=news_edur&lang=hy) առկա են ուղեցույցներ տարբեր տեսակի սարքերի համար: Նկատի ունեցեք, որ այս տարբերակի դեպքում նույնպես պետք է ընտրեք ճիշտ կազմակերպություն, որը Ձեր պարագայում հետևյալն է՝ "Higher Education and Science Committee (HESC)": cat.eduroam.org-ում ճիշտ կազմակերպությունը գտնելու համար բավական է գրել ինչ-որ բանալի-բառ, օրինակ՝ hesc:

Անհրաժեշտության դեպքում ազատորեն դիմեք մեր օգնությանը:


ԿԱՐԵՎՈՐ Է. Եթե մոտ ժամանակ կարիք կունենաք eduroam-ին միանալ արտերկրում, ապա ապահովության համար Ձեր սարքի սկզբնական կարգավորումը ցանկալի է անել նախքան արտասահման մեկնելը, որպեսզի տեղում համոզվեք, որ կարգավորումն անխափան կատարվել է: Դրանից հետո դուք կկարողանաք միանալ eduroam-ին աշխարհի ցանկացած կետում, որտեղ կա eduroam ծածկույթ:

edruoam-ի համաշխարհային ծածկույթը ներկայացված է հետևյալ էջում՝ https://monitor.eduroam.org/map_service_loc.php։

Հայաստանում edruoam-ի ներկայիս ծածկույթին կարող եք ծանոթանալ https://www.eduroam.am կայքում:

Ցանկանում ենք Ձեզ կայուն WiFi կապ ամենուր՝ eduroam-ի միջոցով:

 
News
Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա ՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ
ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը համալրելու համար
(Տեսնել ավելին)




On May 23, 2024 at 14:00 the general seminar of IIAP will be held (the seminar's room, IV floor).

On the agenda
 there is the report of Arman Vardumyan on "DEVELOPMENT OF DESIGN METHODS FOR AUTOMATED PARAMETRIC OPTIMIZATION OF DIGITAL INTEGRATED CIRCUITS".




ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի  <<Կոդավորման և ազդանշանների մշակման>> բաժինը աշխատանքի է հրավիրում մաթեմատիկական և տեխնիկական կրթությամբ մագիստրոսների, ինչպես նաև 4-րդ կուրսի ուսանողների հետևյալ ուղություններում`
  • Գաղտնագրություն (Cryptography)
  • Կոդավորման Տեսություն (Coding Theory)
  • Պատկերների մշակում (Image Processing)
  • Ազդանշանների մշակում (Signal Processing)
  • Համակարգչային տեսանելիություն (Computer Vision) 
Պահանջներ՝
  1. Խորը գիտելիքներ հանրահաշվից և թվային մեթոդներից
  2. Անգլերենի իմացությունը պարտադիր է, ռուսերենի իմացությունը՝ ցանկալի:
  3. Ցանկալի է առնվազն մեկ ծրագրավորման լեզվի իմացություն:
  4. Աշխատանքային փորձը պարտադիր չէ:
Աշխատանքին դիմելու համար կարող եք ինքնակենսագրականը (CV) ուղարկել
sabrahamyan@sci.am  էլեկտրոնային հասցեին:




                                                           
CONTACTS
  • 0014, Yerevan, Republic of Armenia, 1, P. Sevak str.
  • Phone: (+37410) 28-20-50
  • E-mail: iiap@sci.am
ABOUT INSTITUTE
SCIENTIFIC ACTIVITY
EDUCATION