Դիտել բոլոր նորությունները

Անցկացված սեմինարներ


1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18



2025թ. հունիսի 24–ին ժ.13։00–ին տեղի կունենա ՀՀ ԳԱԱ ԻԱՊԻ ընդհանուր գիտական սեմինար (սեմինարը կանցկացվի սեմինարների սենյակում /4-րդ հարկ/):

Օրակարգում՝

2025թ. հունիսի 6-ին ժ. 14:00-ին տեղի կունենա ԻԱՊԻ ընդհանուր սեմինարի նիստ (սեմինարը կանցկացվի սեմինարների սենյակում /4-րդ հարկ/):

Օրակարգում՝
Արթուր Օղլուկյանի "Տեղաբաշխված և զուգահեռ մեքենայական ուսուցման լուծումների նախագծումթեմայով Ե․13․04 մասնագիտությամբ թեկնածուական ատենախոսության նախնական քննարկում։

2025թ. հունիսի 6-ին ժ. 13:00-ին տեղի կունենա ԻԱՊԻ ընդհանուր սեմինարի նիստ (սեմինարը կանցկացվի սեմինարների սենյակում /4-րդ հարկ/):

Օրակարգում՝
Հովհաննես Սահակյանի "Տվյալների փոխանցման օպտիմիզացիա բաշխված համակարգերումթեմայով Ե․13․04 մասնագիտությամբ թեկնածուական ատենախոսության նախնական քննարկում։
2025թ. հունիսի 5–ին ժ.14։00–ին տեղի կունենա ՀՀ ԳԱԱ ԻԱՊԻ ընդհանուր գիտական սեմինար (սեմինարը կանցկացվի սեմինարների սենյակում /4-րդ հարկ/):

Օրակարգում`
Ա. Գեւորգյանի և Գ. Մովսեսյանի "Փոփոխական էնտրոպիայով ֆիզիկական մարմիրներից տեղեկատվության ստացումը՝ ոչ ինվազիվ քվանտային նոր տեխնոլոգիաների կիրառմամբ" (Մարդկային քաղաքակրթությունը ներկայումս գտնվում է քվանտային երկրորդ հեղափոխության փուլում, որն ուղեկցվում է քվանտային համակարգիչների, քվանտային կապուղիների, քվանտային ինֆորմատիկայի, քվանտային մետրոլոգիայի, քվանտային ալգորիթմների և հարակից գործիքակազմի ինտենսիվ զարգացման գործընթացով։ Այս փուլը հիմնովին փոխում է տեղեկատվության մշակման, փոխանցման և չափման դասական մեխանիզմները՝ ընդլայնելով տեխնոլոգիական հնարավորությունների սահ-մանները։ Միևնույն ժամանակ, տեսանելի է նաև երրորդ քվանտային հեղափոխության սկիզբը, որի առանցքային գաղափարը կլինի տարածա-ժամանակային ճարտարապետու-թյան իրականացումը։ Այս մոտեցումը հենվում է քվանտային դաշտերի և դրանց հետ փոխազդող ֆիզիկական երևույթների վրա, որոնք, մեր կարծիքով, այլևս ֆանտաստիկայի ոլորտից չեն եւ հանդիսանում են ամբողջովին  իրականացնելի։ Զեկուցման ընթացքում համառոտ ներկայացվելու են գաղափարի տեսական հիմքերը, ինչպես նաև արդեն իրականացված փորձարարական աշխատանքների արդյունքները, որոնք վկայում են ֆիզիկական տարածության վերաբերյալ առաջ քաշված սկզբունքների կենսունակությունը։ Կքննարկվի նաև քվանտային գործիքա-ծրագրային համալիրի ստեղծման մեր հայեցակարգը, որի նպատակն է ապահովել ոչ ինվազիվ կերպով  տեղեկատվությանների ստացումը ցանկացած ֆիզիկական մարմնից որում ժամանակի ընթացքում  էնտրոպիան ենթարկվում է փոփոխության։ Արդյունքում հնարավոր կլինի առցանց ստանալ եռաչափ պատկերներ, որոնց մաթեմատիկական վերլուծությունն ու մշակումը, արհեստական բանականության տարրերի օգտագործումը հանդիսանում է ժամանակակից ինֆորմացիոն տեխնոլոգիաների կարեւորագույն հետազոտական խնդիրներից։) թեմայով զեկույցը:
2025թ. մայիսի 30-ին ժ. 13:00-ին տեղի կունենա ԻԱՊԻ ընդհանուր սեմինարի նիստ (սեմինարը կանցկացվի սեմինարների սենյակում /4-րդ հարկ/):

Օրակարգում՝

2025թ. մայիսի 29-ին ժ. 13:00-ին տեղի կունենա ԻԱՊԻ ընդհանուր սեմինարի նիստ (սեմինարը կանցկացվի սեմինարների սենյակում /4-րդ հարկ/):

Օրակարգում՝

2025թ. մարտի 18–ին ժ.11։30–ին տեղի կունենա ՀՀ ԳԱԱ ԻԱՊԻ ընդհանուր գիտական սեմինար (սեմինարը կանցկացվի սեմինարների սենյակում /4-րդ հարկ/):

Սեմինարում ելույթ կունենան ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի նախագծով Հայաստանում գտնվող Բուլղարիայի  Վելիկո Տիռնովոյի «Սուրբ Կյուրեղ և Մեթոդիոս» համալսարանի մասնագետներ՝
  • Միրոսլավ Գալաբով
  • Միլենա Ստեֆանովա
  • Տիհոմիր Ստեֆանով
հետևյալ զեկույցներով՝
  1. Կույր և տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց առօրյա կյանքում աջակցող տեխնոլոգիաներ։
  2. Գիտական աճի գիտաչափական ցուցանիշների համակարգը Բուլղարիայում։

2024թ. դեկտեմբերի 26-ին ժ. 14:00-ին տեղի կունենա ԻԱՊԻ ընդհանուր սեմինարի նիստ:

Օրակարգում՝`
Կարեն Մաստոյանի "Ինֆորմացիոն-տեսական մեթոդների կիրառությունը թվային պատկերներիորակի գնահատման և մասնավոր ինֆորմացիայի պաշտպանության խնդիրներումթեմայով Ե․13․05 մասնագիտությամբ թեկնածուական ատենախոսության նախնական քննարկում։
2024թ. նոյեմբերի 21–ին ժ.14։00–ին տեղի կունենա ՀՀ ԳԱԱ ԻԱՊԻ ընդհանուր գիտական սեմինար (սեմինարը կանցկացվի սեմինարների սենյակում /4-րդ հարկ/):

Օրակարգում`
ֆ․մ․գ․դ․, առ․գ․ա․ Աշոտ Գևորգյանի “Դասական երեք մարմնի ընդհանուր խնդրի տեսական և թվային հետազոտությունը” (Խնդրի հետազոտությունը ունի, ինչպես շատ կարևոր իմացաբանական նշանակություն դասական դինամիկ համակարգերի առանձնահատկությունների  ուսումնասիրման տեսանկյունից, այնպես էլ ծանրակշիռ կիրառական նշանակություն, քանի որ մարդկությանը հայտնի քիմիական փոխարկումների 80%-ից ավելին նկարագրվում են դասական երեք մարմնի խնդրի շրջանակներում, բայց մինչև այժմ չի ստեղծված քիչ թե շատ օգտագործելի ծրագրային գործիք, որը թույլ կտար խնդիրը թվայնորեն մոդելավորել: Զեկուցման առաջին մասում կներկայացվի տեսական արդյունքները, որոնք էապես նոր են նշված ուղղության համար, իսկ երկրորդ մասում կքննարկվի խնդրում զարգացված ալգորիթմը և այն ապագայում ծրագրային գործիքի վերածելու հարցը:)” թեմայով զեկույցը:

2024 թ նոյեմբերի 19-ին ժամը 1100-ին ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտում տեղի կունենա «Ինչպե՞ս տպագրել հոդված WoS և Scopus շտեմարաններում ինդեքսավորված ամսագրերում» թեմայով սեմինար (սեմինարը կանցկացվի սեմինարների սենյակում /4-րդ հարկ/), որը կվարի Վիկտոր Բլագինինը։ 

Վիկտոր Բլագինինը Ուրալի պետական տնտեսագիտական համալսարանի Գիտաչափության և վարկանիշային հետազոտությունների կենտրոնի ղեկավարն է, «Պետական դրամաշնորհային ծրագրերի դերը գիտության արդյունավետության բարձրացման և միջազգայնացման գործում» դրամաշնորհային ծրագրի օտարերկրյա գործընկերը: Նա ոլորտին վերաբերող մի քանի տասնյակ գիտական հրապարակումների հեղինակ է, որոնց մեծ մասը տպագրվել է WOS և Scopus շտեմարաններում ինդեքսավորված ամսագրերում:

Սեմինարին կարող են մասնակցել գիտական կազմակերպությունների և բարձրագույն ուսումնական հաստատությունների երիտասարդ գիտնականները, հետազոտողները և ուսանողները։ Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտը՝ https://forms.gle/GrAQQh7gbsBdNyhC7:

Սեմինարի ընթացքում մասնակիցներին կներկայացվեն կարևոր տեղեկություններ WOS և Scopus շտեմարաններում ինդեքսավորված ամսագրերի կողմից ներկայացվող պահանջների, հրապարակումների կառուցվածքի, հրապարակման ընթացքի, ամսագրերի ճիշտ ընտրության և համանման այլ հարցերի վերաբերյալ։

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18
 
Նորություններ

We are pleased to invite you to the Kick-Off Meeting and Networking Session of the IEEE Armenia Subsection, which will take place on 27 February 2026, 16:00 - 17:00, at the Institute for Informatics and Automation Problems, P. Sevak str. 1.

This event marks an important step in building a strong and active local IEEE community connected to the global network of the Institute of Electrical and Electronics Engineers (IEEE). During the meeting, we will introduce the Subsection’s goals, leadership, and planned activities, and share information about IEEE’s structure, opportunities for creating technical subunits and conferences, and governance and election processes.

The session will also include a networking segment designed to strengthen connections among members, encourage collaboration, and support future joint initiatives.

Your participation is essential to shaping the future of the IEEE Armenia Subsection, and we warmly encourage you to join us for this important beginning.

We look forward to welcoming you.






2026թ. մարտի 3-ին ժ. 13:00-ին
 տեղի կունենա ԻԱՊԻ ընդհանուր սեմինարի նիստ (սեմինարը կանցկացվի սեմինարների սենյակում
/4-րդ հարկ/):

Օրակարգում՝
Վահագն Մելքոնյանի
"Թիրախին հետևող ԱԹՍ ավտոպիլոտի մշակում համակարգչային տեսողության կիրառմամբ
թեմայով Ե․13․04 մասնագիտությամբ թեկնածուական ատենախոսության նախնական քննարկում։




2026թ. մարտի 3-ին ժ. 12:00-ին տեղի կունենա ԻԱՊԻ ընդհանուր սեմինարի նիստ (սեմինարը կանցկացվի սեմինարների սենյակում
/4-րդ հարկ/):

Օրակարգում՝
Վարդան Սահակյանի
"GPS-ից անկախ տեղորոշման և նավիգացիայի համակարգ
թեմայով
Ե․13․04 մասնագիտությամբ թեկնածուական ատենախոսության նախնական քննարկում։




2026թ. մարտի 17-ին ժ.14:00-ին ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտում գործող “Ինֆորմատիկա” 037 մասնագիտական խորհրդում տեղի կունենա թեկնածուական ատենախոսության պաշտպանություն (տե՛ս սեղմագիրը. Էդվարդ Խալաֆյան – Էնտրոպիայով առաջնորդվող ԱԲ. հավանականային եզրահանգում,պատճառահետևանքային ներկայացումներ և մոդելների ադապտիվ ճշգրտում):




                                                           
ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ
  • 0014, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն, Պ.Սևակ 1
  • Հեռ.: (+37410) 28-20-50
  • Էլ. փոստ: iiap@sci.am
ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՄԱՍԻՆ
ԳԻՏ. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ